close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2018
-1°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախ պետք է տեսնենք մեր աչքի գերանը, հետո նոր` ընդդիմության աչքի փուշը. Շարմազանով

Քաղաքական

27 Դեկտեմբերի 2017, 12:20
 Նախ պետք է տեսնենք մեր աչքի գերանը, հետո նոր` ընդդիմության աչքի փուշը. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում կարծիք հայտնել մի խաղի մասին, որին ինքը մասնակցում է: «Ես այդ օպերայի, խաղի ակտիվ մասնակիցներից եմ»,- տարին ամփոփելիս լրագրողներին ասաց նա` պատասխանելով դիտարկմանը, որ ընդդիմությունն այս գումարման ԱԺ-ում ակտիվ չէ, և որ քաղաքական բանավեճեր, որպես այդպիսին, չկան:

«Թե' նախկինում ենք ունեցել կառուցողական ընդդիմադիր գործընկերներ, թե' այսօր: Միշտ չէ, որ ընդդիմության գործունեությունն իշխանությանը, նաև ինձ կարող է հաճելի թվալ, բայց նրանք նրա համար չեն, որ Շարմազանովի կամ Բաբլոյանի ցանկություններն իրականացնեն: Իհարկե, մտքերի բախում է լինում, ինչը նորմալ է, մանավանդ` խորհրդարանական համակարգի պայմաններում»,- ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ գնահատում է այն գաղափարական բախումները, որ կան խորհրդարանում: «Դա նորմալ է, այնպես չէ, որ մենք իդեալական ենք, ընդդիմությանն էլ պետք է խորհուրդ տանք: Մենք նախ պետք է տեսնենք մեր աչքի գերանը, հետո նոր` ընդդիմության աչքի փուշը: Պետք է երկուսով միասին ծառայենք ՀՀ-ին: Ես այն կարծիքին չեմ, որ մենք պետականամետ ենք, իսկ ընդդիմադիրները` ոչ: Ընդդիմությունը, եթե ոչ ավելի, ապա ոչ էլ պակաս պաշտպանում է Հայաստանի շահը միջազգային գործուղումների ընթացքում»,- ասաց նա:

Գնաճի մասին...
17 Հունվարի 2018, 14:46 Գնաճի մասին...

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica