close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2018
-1°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2018
USD1481.96
GBP1670.60
EUR1591.90
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անփոխարինելի գործիչներ կան` Վահան Հովհաննիսյան գործիչն անփոխարինելի է. Էդուարդ Շարմազանով

Հասարակություն

27 Դեկտեմբերի 2017, 12:18
 Անփոխարինելի գործիչներ կան` Վահան Հովհաննիսյան գործիչն անփոխարինելի է. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տարին ամփոփելիս, պատասխանելով հարցին` եթե շատ հանրապետականներ հայտարարում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ի՞նչն է խանգարում նրան հայտարարել, որ նա է լինելու, ի՞նչն է ստիպում խուսափել և սպասել մինչև ապրիլ, ասաց, որ չի տրվի սադրանքներին և կպատասխանի «շարմազանովական» ոճով:

«2018-ը կգա, կպատասխանենք: Նախագահը վերջերս տված հարցազրույցում շատ ծավալուն խոսել է բոլոր մարտահրավերների մասին, թե 2018-ին ինչ է լինելու: ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ շարունակելու է իշխել մինչև 2022 թվականը, իսկ թե ով որտեղ կլինի, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն կհավաքվեն, կորոշեն»,- ասաց նա:

Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանում գործող պետական-քաղաքական գործիչներից չի ճանաչում մեկ այլ գործչի, ով կարողանա ավելի արդյունավետ իրականացնել արտաքին մարտահրավերներին դիմակայումը, քան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բայց եթե մարդիկ կրկնում են, թե անփոխարինելի մարդիկ չկան, ես այդ կարծիքը չեմ կիսում. յուրաքանչյուր ոլորտում կան անփոխարինելի գործիչներ: Վահան Հովհաննիսյան գործիչն այս պահին անփոխարինելի է, մենք նրա կարիքն ունենք»,- ասաց նա:

Ամփոփելով խոսքը` Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ում կա մեկ լիդեր: «Ես բոլորին շատ եմ հարգում, ընդունում, բայց կարծում եմ, որ դա այդպես է: Բոլորիս` թե' Կարեն Կարապետյանի, թե' Վիգեն Սարգսյանի, թե' մեր թիմի մյուս անդամների համար, ինչպես նաև պետության համար: Ինչպես ավելի արդյունավետ կլինի, այդպես էլ կորոշենք»,- հավելեց նա:

Իրավիճակը՝ շփման գծում
20 Հունվարի 2018, 14:22 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica