close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օպերայի թատրոնում ռեստորան կառուցելու գաղափարը չի մոռացվել

Մշակույթ

27 Դեկտեմբերի 2017, 11:55
 Օպերայի թատրոնում ռեստորան կառուցելու գաղափարը չի մոռացվել

Այս տարվա գարնանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել էր, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային  ակադեմիական թատրոնը պետք է դառնա ընտանեկան հանգստի վայր, այնտեղ պետք է ռեստորան կառուցվի:

Միտքը միանշանակորեն չընդունվեց, քանի որ շատերը ռեստորանն ընկալեցին` հայկական իրականության մեջ առկա ռեստորաններն աչքի առաջ ունենալով: Այն ասոցացվեց ցածրաճաշակ մշակույթի հետ՝ «ավանդական» քաբաբ-խորոված ճաշակելու հետ:

Yerkir.am-ը հետաքրքրվեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից, թե արդյո՞ք ռեստորանի կառուցումը չեղարկվել է, թե՞ ուղղակի ձգձգվում է: Ամիրյանը պատասխանեց, որ ռեստորան կառուցելու գաղափարը չի չեղարկվել, ուղղակի չեն գտնում համապատասխան ընկերություններ, որոնց հետ համագործակցության շնորհիվ էլ մտահղացումը կյանքի կկոչվի:

«Այն պետք է լինի շատ բարձրաճաշակ, մենք պետք է լավագույնն անենք: Ամեն ինչ առջևում է: Սակայն մինչ այդ՝ մայիսից, օպերայի հետնամասում՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից, կգործի ամառային բացօթյա դահլիճ: Այն կաշխատի յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի: Այնտեղ կհնչի ժամանակակից դասական երաժշտություն»,- ասաց Ամիրյանը: 

Հիշեցնենք, որ սոցցանցերում և մշակույթի գործիչների շրջանում մեծ աղմուկ էր բարձրացրել նաև մշակույթի նախարարի այն հայտարարությունը, որ օպերայի թատրոնում արտիստների համար պետք է գործի նաև շոգեբաղնիք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica