close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2018
+6°
+18°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2018
USD1480.13
GBP1670.45
EUR1587.25
RUB17.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ն «քանդում-հավաքում են». «Հրապարակ»

Քաղաքական

27 Դեկտեմբերի 2017, 10:10
 ԱԺ-ն «քանդում-հավաքում են». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու խորհրդի արտահերթ նիստ, որը քննարկելու է կարեւոր հարցեր, այդ թվում` ԱԺ աշխատակազմի կառուցվածքին ու կանոնադրությանն առնչվող, ինչին ԱԺ աշխատակիցները սրտատրոփ սպասում են:

Ըստ այդմ` կլուծարվեն գործերի կառավարչությունը, այլ վարչություններ, այդ թվում՝ լրատվականը, կստեղծվի մի մեծ վարչություն` փորձագիտական եւ վերլուծական, որի մեջ կմտնեն բոլոր լուծարվածները:

Կլինեն անվան փոփոխություններ, ասենք` հանրային կապերի վարչությունը կկոչվի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն, իսկ տեղեկատվության բաժինը եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժինը` հանրության հետ կապերի բաժին եւ լրատվության բաժին: Վերակազմավորման մեջ է նաեւ ֆինանսական սեկտորը: Քանդում-հավաքում եք, որ ի՞նչ անեք՝ հարցրինք մեր աղբյուրին: «Որ ավելի արդյունավետ աշխատենք»: Ի դեպ, այժմ ատեստացիա է ընթանում, որը կավարտվի հունվարին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica