close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+7°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուբայի ոստիկանապետ. «Էրդողանը մյուս ղեկավարներից տարբերվում է նրանով, որ նա խաբեբա է»

Աշխարհ

26 Դեկտեմբերի 2017, 16:50
 Դուբայի ոստիկանապետ. «Էրդողանը մյուս ղեկավարներից տարբերվում է նրանով, որ նա խաբեբա է»

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Դուբայ քաղաքի ոստիկանապետ Շեֆի Դհահի Քհալֆանը Էրդողանին խաբեբա է անվանել: Այդ մասին արաբ պաշտոնյան գրել է իր թվիթերյան էջում. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Gazetemanifesto» թերթի կայքի՝ նա մասնավորապես նշել է. «Էրդողանը մյուս ղեկավարներից տարբերվում է նրանով, որ նա խաբեբա է»:

Թուրքական աղբյուրը նշում է, որ կարճ ժամանակ անց արաբ ոստիկանապետի գրառումտ տարածել է «Twitter»-ի մոտ 1000 օգտատեր:

Նշենք, որ ԱՄԷ-ի և Թուրքիայի հարաբերություններն այժմ լարված են: Լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Բին Զայեդը սկանդալային գրառում էր կատարել Էրդողանի մասին: Դրանում մասնավորապես նշված է եղել. «Երբ 1916թ. թուրք Ֆահրի փաշան ներխուժեց Մադինա, նա թալանեց ժողովրդի ունեցվածքը, առևանգեց շատերին ու Մադինայից բազմաթիվ ձեռագրեր գողացավ։ Այդ գողության մասին գիտեի՞ք։ Ահա, սա են Էրդողանի պապերի ու մահմեդական արաբների հարաբերությունները»։

Նախագահն արձակուրդ է մեկնել
19 Դեկտեմբերի 2018, 14:38 Նախագահն արձակուրդ է մեկնել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica