close
Եղանակը Երևանում
22 Հուլիսի 2018
+23°
+29°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կաշառքով ձեռք բերված կեղծ անձնագրով 20 անգամ սահմանն է հատել

Իրավունք

26 Դեկտեմբերի 2017, 16:05
 Կաշառքով ձեռք բերված կեղծ անձնագրով 20 անգամ սահմանն է հատել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Սարգիս Խուդոյանը, առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության, հաշվառվելու և անձնագրավորվելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Աշտարակի անձնագրային բաժանմունքի աշխատակից Գոռ Քալանթարյանին տվել է խոշոր չափերով՝ 500.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Այսպես, Ռուսաստանի Դաշնություն մեկնելու համար անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերելու խնդրանքով Սարգիս Խուդոյանը 2014 թվականի փետրվարին դիմել է ՀՀ ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Գոռ Քալանթարյանին: Վերջինս համաձայնվել է, ապա` առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության Ս. Խուդոյանին հաշվառելու և անձնագրավորելու համար նրանից պահանջել է խոշոր չափերով՝ 1500 ԱՄՆ դոլարին համարժեք 500.000 ՀՀ դրամ գումար: Ս. Խուդոյանը 2014 թվականի փետրվարից նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում մեկ միասնական դիտավորությամբ մաս-մաս Գ. Քալանթարյանին է տվել նախապես պայմանավորված խոշոր չափերով՝ 500.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրությունը: Դրա դիմաց Գ. Քալանթարյանը, առանց ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի համապատասխան տան համասեփականատերերի համաձայնության, Ս. Խուդոյանին 10.03.2013թ.-ին կեղծ հիմքերով հաշվառել է նշված հասցեում, որից հետո ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի խախտմամբ Ս. Խուդոյանը հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում, այնուհետև` ստացել կեղծ հիմքերով նույնականացման քարտ և կեղծ կենսաչափական տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագիր:

Նշված կեղծ անձնագիրն օգտագործելով` Ս. Խուդոյանը 2014-2017թթ-ի ընթացքում «Բագրատաշեն» և «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետերով 20 անգամ ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը՝ Հայաստանից մեկնել է Վրաստան ու ՌԴ և վերադարձել ՀՀ:

Այսպիսով, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու և պետական սահմանն ապօրինի հատելու համար Սարգիս Խուդոյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3121-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերը նշված և մի շարք այլ հանցավոր արարքների կատարման համար Գոռ Քալանթարյանը հիշյալ քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ս. Խուդոյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Օդի ջերմաստիճանը կնվազի
21 Հուլիսի 2018, 18:00 Օդի ջերմաստիճանը կնվազի
7 օր` առաջնագծում
21 Հուլիսի 2018, 13:55 7 օր` առաջնագծում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica