close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+6°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Արմենիա»-ն ուղիղ չվերթեր է իրականացնելու դեպի Լիոն և Քյոլն

Հասարակություն

26 Դեկտեմբերի 2017, 15:32
 «Արմենիա»-ն ուղիղ չվերթեր է իրականացնելու դեպի Լիոն և Քյոլն

«Արմենիա» ավիաընկերությունը 2018թ. ապրիլից պատրաստվում է ուղիղ չվերթեր իրականացնել դեպի Եվրոպա, մասնավորապես` Ֆրանսիա և Գերմանիա: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը:

Նա հայտնեց, որ բանակցություններ են ընթանում ապրիլին Embraer 190 օդանավը Հայաստան բերելու ուղղությամբ: Դրանով էլ  կիրականացվեն դեպի Եվրոպա ուղիղ չվերթերը: Օգանեսյանի խոսքով՝ 110 տեղանոց օդանավը 2009 թ. արտադրության է, բավականաչափ լավ վիճակում:

Ըստ ավիաընկերության գլխավոր տնօրենի` եվրոպական առաջին ուղիղ չվերթը կլինի դեպի Ֆրանսիա՝ Լիոն, որը նախատեսում են իրականացնել ապրիլի 19-ին, իսկ ապրիլի 23-ին նախատեսվում է չվերթ դեպի Գերմանիա՝ Քյոլն: Օգանեսյանը հայտեց, որ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել Լիոնի և Քյոլնի օդանավակայանների հետ, որոնք համաձայնել են 3 տարի ավիաընկերությանը 50 տոկոս զեղչ տրամադրել: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը նույնպես պատրաստակամություն է հայտնել զեղչեր սահմանել ուղիղ չվերթերի համար:

«Այս ամենը մեզ հնարավորություն կտա դիմանալու մրցակցությանը: Թեև ռուսական ավիաընկերություններն ավելի էժան չվերթեր են իրականացնում Մոսկվայով կամ Կիևով, սակայն ուղիղ չվերթը մնում է ուղիղ չվերթ»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ շատ զբոսաշրջիկներ կցանկանան օգտվել ուղիղ չվերթերից` մեկնել Եվրոպա կամ ժամանել Հայաստան:

Ամփոփելով անցնող տարին` ընկերության տնօրենը հայտնեց, որ եթե 2016-ի հունիս-դեկտեմբեր ամիսներին ընկերությունն 22 000 ուղևոր է փոխադրել, ապա 2017-ի հունիս–դեկտեմբեր ամիսներին ուղևորների թիվը եղել է 53000: Նրա խոսքով՝ ուղևորահոսքերի աճը պայմանավորված է եղել նոր կանոնավոր և չարթերային չվերթերով:

Օգանեսյանի խոսքով՝ ներկայումս «Արմենիա» ավիաընկերությունն ունի 44 աշխատակից, որոնցից 14-ը բորտուղեկցորդներ են: «Ունենք օդանավի երկու հրամանատար, երկու տարվա ընթացքում վերապատրաստվել է 2 երկրորդ օդաչու, բոլորը երիտասարդ կադրեր են»,- ասաց նա:

Օգանեսյանը հայտնեց, որ այս տարի մոտ 70 տուրիստական գործակալության հետ տոմսերի վաճառքի վերաբերյալ պայմանագիր է կնքվել:

Ի՞նչ ընդդիմություն
12 Դեկտեմբերի 2018, 12:55 Ի՞նչ ընդդիմություն
Չավուշօղլուն կայցելի Բաքու
12 Դեկտեմբերի 2018, 12:21 Չավուշօղլուն կայցելի Բաքու
Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica