close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2018
+8°
+10°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2018 թվականին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չի սրվի. ռուսաստանցի քաղաքագետ

Արցախ

26 Դեկտեմբերի 2017, 10:51
 2018 թվականին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չի սրվի. ռուսաստանցի քաղաքագետ

«Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, «Վալդայ» միջազգային ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը EurasiaDaily-ին տված հարցազրույցում ասել է, որ 2018 թվականին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չի սրվի։

«Մարտահրավերների թվում Ղարաբաղը չկա։ Հակամարտություններից ու լարվածության օջախներից, որոնք կարող են իրենց մասին զգացնել տալ 2018 թվականին, ես կառանձնացնեի Մերձավոր Արևելքը՝ Սիրիան, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կոնֆլիկտը, Եմենը։ Արևելյան Ասիան, առաջին հերթին՝ Կորեական թերակղզու շուրջ կոնֆլիկտը, հաջորդը Բալկաններն են։ Իհարկե, իր մասին կհիշեցնի նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կոնֆլիկտը»,- ասել է ռուս քաղաքագետը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica