close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+19°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

50 յուրահատուկ հեքիաթ՝ «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» գրքում

Մշակույթ

25 Դեկտեմբերի 2017, 17:22
 50 յուրահատուկ հեքիաթ՝ «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» գրքում

Ժողովածու, որը ներառում է աշխարհի ժողովուրդների լավագույն հեքիաթները, հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են առաջին անգամ: Տեղի ունեցավ «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» գրքի բոլորովին նոր հրատարակության շնորհանդեսը: «Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած ժողովածուում ներառված են 50 յուրահատուկ հեքիաթներ:

Գրքի կազմող Շավարշ Կարապետյանը ժողովածուի շնորհանդեսի ընթացքում խոստովանեց, որ «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»-ը թե՛ իր և թե՛ «Էդիթ Պրինտ»-ի կարևոր ու թանկ հրատարակություններից է: 

«Ցանկություն կար ստեղծել մի ժողովածու, որը կպարունակի իմաստուն, իմաստալից հեքիաթներ, որոնք կարող էին ուղղորդել երեխաներին, ինչու ոչ, մեծահասակներին, որպեսզի նրանք իրենց քայլերը կյանքում ճիշտ կատարեն: Մենք հույս ունեինք, որ այս ժողովածուն կդառնա շատ երեխաների մանկության ամենասիրելի գիրքը: Եվ այդպես էլ եղավ, երբ 2014-ին գիրքը դրվեց ընթերցողների սեղանին: Տարիների ընթացքում նոր հեքիաթներ հայտնվեցին, և որոշեցինք վերահրատարակել ժողովածուն: Այս անգամ գիրքը ներառում է 50 հեքիաթ՝ նախկին 40-ի փոխարեն: Հանվել է 3 հեքիաթ և ավելացել ևս 13-ը»,-շնորհանդեսի ընթացքում նշեց գրքի կազմողը: Նրա խոսքով՝ գրքում առկա են ինչպես աշխարհի ժողովուրդների, այնպես էլ հեղինակային ՝ Հանս Քրիստիան Անդերսենի, Օսկար Ուայլդի, Ջանի Ռոդարիի, Հովհաննես Թումանյանի, Գրիմ eղբայրների, Վլադիմիր Սուտեևի հեքիաթները: 5000-6000 հեքիաթ է ուսումնասիրվել, ընտրվել են ամենաիմաստունները:

Ժողովածուի նոր հրատարակությունն ընթերցողին է ներկայանում նորովի` նոր նկարազարդումներ եւ ձեւավորում, նոր իմաստուն հեքիաթներ...

Գրքի նկարիչ-ձևավորողն է Արաբո Սարգսյանը շնորհանդեսի ընթացքում նշեց, որ, ուսումնասիրելով եվրոպական և ամերիկյան նկարիչների նկարազարդումները, որոշել է այլաբանական լուծումներ գտնել յուրաքանչյուր հեքիաթի համար՝ յուրաքանչյուրի համար ստեղծելով առանձին նկարազարդում:

«Օրինակ՝ «Իմաստուն բվեճը» հեքիաթի նկարազարդումը ներկայացնում է երեք աչք ունեցող բու: Բնականաբար, բուն երեք աչք չունի, մենք ավելացրել ենք այդ աչքը` որպես իմաստության խորհրդանիշ»,- նշեց Արաբո Սարգսյանը:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ ընդգծեց, որ հատկապես կարևորում է հեքիաթների ընտրությունը. ընտրվել են այնպիսի հեքիաթներ, որոնց շատ գործնական են, իրականությունից կտրված չեն:

«Բազմաթիվ հեքիաթներ կան, որոնք հնացած են, այս հեքիաթներն այդպիսին չեն: Այս հեքիաթները դաստիարակչական առումով ոչ միայն սովորեցնում են լինել գեղեցիկ, բարի, ոչ միայն սովորեցնում են, որ չարը հաղթում է բարուն, այլև կարևորում են աշխարհի ամենակարևոր երևույթը՝ գիտելիքը, ինտելեկտը»,- շնորհանդեսի ընթացքում նշեց գրականագետը՝ հավելելով, որ այս հեքիաթները հնարավորություն են ընձեռում նաև բացահայտել այլ ժողովուրդների սովորությունները, ծեսերը, գիտելիքներ են հաղորդում նրանց երկրների, ապրելակերպի մասին, ինչը ևս շատ կարևոր է:

Շնորհանդեսի ընթացքում «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը տեղեկացրեց, որ բազում հեքիաթների ժողովածուներ լույս ընծայած հրատարակչությունն առաջիկայում ընթերցողներին է ներկայացնելու նաև «Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատորյակը:

Ի դեպ, շնորհանդեսի մասնակից երեխաներն ունկնդրեցին հեքիաթներ «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուից, ինչպես նաև դիտեցին «Մի պարկ խնձոր» և «Անճոռնի ճուտիկը» հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերը:

Նշենք, որ գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստնության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը: Ուսուցանելով մարդկային այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, արժանապատվությունը, ազնվությունը, հավատարմությունը, կամեցողությունը, հաստատակամությունը, հարգանքը մեծերի հանդեպ և այլն, հեքիաթները ոչ միայն կարևորում են դրանք, այլև ցույց են տալիս դրանցով ապրելու, պայքարելու, արարելու և հիմնավոր հաջողության հասնելու ուղիները: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica