close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+18°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Դժվարությամբ եմ այդ գործն անում». օպերայի թատրոնից 20 մարդ է ազատվել, կրճատումներ էլի կլինեն

Մշակույթ

25 Դեկտեմբերի 2017, 16:27
 «Դժվարությամբ եմ այդ գործն անում». օպերայի թատրոնից 20 մարդ է ազատվել, կրճատումներ էլի կլինեն

Պուչչինիի «Տոսկա»-ն, Ազնավուրի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված «Լա Բոհեմ»-ը, Դոնիցետտի «Պողիկտոս»-ն ու Ռենե Ֆլեմինգը. այս տարի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացումները բազմաժանր էին, հանդիսատեսն՝ ակտիվ:

Այսօր թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ամփոփեց ընթացիկ տարին՝ նշելով, որ տարվա ընթացքում 85-90 տոկոս ծանրաբեռնված դահլիճ են ունեցել: Ավելին, ըստ նրա, իրենց այլևս ձեռնտու չէ դահլիճը վարձակալությամբ տալը, քանի որ ներկայացումներն ավելի շատ գումար են ապահովում. ընթացիկ տարում թատրոն այցելածների թիվը 100 տոկոսով ակնկալվածից ավելի է եղել:

Օրբելյանի խոսքով՝ արդեն իսկ ծրագրել են 2018-ի անելիքները: «Որոշել ենք «Անուշ» օպերայի նոր բեմադրության իրականացման մրցույթ կյանքի կոչել: Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է հայկական ստեղծագործության հանրահռչակման համար: Բացի այդ՝ 2018-ին Հովհաննիսյանի «Անտունի» բալետի պրեմիերան է սպասվում, ինչպես նաև Մասնեի «Մանոն»-ի: Տարվա ընթացքում Հայաստան կհրավիրվեն Էստոնիայի օպերայի գլխավոր դիրիժորը՝ Վելլո Փահնը, Ստանիսլավսկու անվան երաժշտական թատրոնի գլխավոր դիրիժոր Ֆելիքս Կորոբովը, Մեծ թատրոնի բալետային ներկայացումների դիրիժոր Պավել Կլինչևը և մեր հայրենակից Վահագն Պապյանը»,- հայտնեց նա:

Այս տարի մի շարք հիմնարկներում կրճատումներ եղան, օպերայի թատրոնը բացառություն չէր: Ավելին` թատրոնից հեռացված աշխատակիցները հավաստիացնում էին՝ ընտրողաբար են մոտենում կրճատումներին /օրինակ` միանգամից երեք փոխտնօրենի էին աշխատանքից ազատել/: Yerkir.am-ը հետաքրքրվեց Օրբելյանից, թե տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, քանի՞ հաստիք է կրճատվել: Նա պատասխանեց՝ դեռևս 20: «Անկեղծ ասած՝ ինձ ասել են, որ ավելի շատ մարդ պետք է ազատեմ աշխատանքից, սակայն ես շատ դժվարությամբ եմ այդ գործն անում»,- հավելեց Օրբելյանը:

Ասուլիսին ներկա` ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ նշեց, որ իրականում օպերայի հաստիքացուցակն ուռճացված էր, և իրենք ոչ թե կրճատումներ են արել, այլ փորձել նորմայի բերել հաստիքացուցակը, և կրճատումներ էլի կլինեն:

Ամիրյանը տեղեկացրեց նաև, որ 2018-ի մայիսից օպերայի հետնամասում՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից, կգործի ամառային բացօթյա դահլիճ:

Լրագրողներից մեկի հարցին, թե թատրոնը կարի՞ք չունի գլխավոր դիրիժորի, քանի որ Կարեն Դուրգարյանին թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնից ազատելուց հետո /արդեն 2 տարի/, թատրոնն այդպես էլ չունի գլխավոր դիրիժոր, Օրբելյանը պատասխանեց՝ այո, թատրոնը չունի գլխավոր դիրիժորի կարիք: «Քանի որ թատրոնի տնօրենը, այսինքն՝ ես, նաև դիրիժոր եմ, ուստի թատրոնին պետք չէ գլխավոր դիրիժոր»,- նշեց նա:

Հարցին, թե ընթացիկ տարում արդյո՞ք Օրբելյանը բալետային որևէ ներկայացում ղեկավարել է,  նա պատասխանեց` ոչ: 

ՍԱՊԾ-ն նոր ղեկավար ունի
22 Հունիսի 2018, 13:09 ՍԱՊԾ-ն նոր ղեկավար ունի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica