close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2018
+6°
+18°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2018
USD1480.13
GBP1670.45
EUR1587.25
RUB17.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուդուկահար և դհոլահար քույրերի անակնկալը՝ Սերժ Թանկյանին

Մշակույթ

25 Դեկտեմբերի 2017, 10:22
 Դուդուկահար և դհոլահար քույրերի անակնկալը՝ Սերժ Թանկյանին

Դուդուկահար և դհոլահար քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյաններն ամանորյա  անակնկալ  են  պատրաստել ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան,  աշխարհահռչակ  System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի առաջատար  Սերժ Թանկյանի  համար:  Նրանք  փոխադրել և կատարում են Թանկյանի ու System of a Down խմբի Chop Suey! ստեղծագործությունը  և պատրաստել են փոքրիկ տեսանյութ: Chop Suey!-ն System of a Down  խմբի  Toxicity ալբոմից է, առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի: Ի դեպ, նվեր-հոլովակում ներառված են նաև տարրեր հայկական ստեղծագործություններից:

«Մենք շատ ենք սիրում Սերժ Թանկյանին և շատ հպարտ ենք, որ նա մեր հայրենակիցն է, չէ՞ որ մենք էլ ենք Վանաձորից: Նրա ստեղծագործությունը կատարելով՝ որոշեցինք մեր սերն ու հիացմունքն արտահայտել նրա արվեստի նկատմամբ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի' Սերժ Թանկյան»,- նշում են Մխիթարյան քույրերը:

Նշենք, որ ստեղծագործությունը կատարելու ընթացքում նրանց է միացել նաև  Արթուր  Մարտիրոսյանը (հարվածային գործիքներ): 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica