close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2018
+7°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2018
USD1480.13
GBP1670.45
EUR1587.25
RUB17.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մինչև չունենանք տնտեսական ամուր հիմքեր` գնաճ լինելու է. Աղվան Վարդանյան

Քաղաքական

22 Դեկտեմբերի 2017, 15:14
 Մինչև չունենանք տնտեսական ամուր հիմքեր` գնաճ լինելու է. Աղվան Վարդանյան

Երկու հանգամանքով է պայմանավորված գնաճը. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

 «Միշտ տարեվերջին` Ամանորից առաջ, տարբեր ապրանքնատեսակների գնաճ է նկատվում: Երկրորդը միջազգային շուկայում կատարվող որոշ փոփոխություններն են, որոնք մեր շուկայում հակառակն են աշխատում: Երբ միջազգային շուկայում թանկանում են ապրանքները, դրանք  Հայաստանում էլ են թանկանում, իսկ երբ էժանանում են, Հայաստանում չի էժանանում:  Ես չեմ հիշում մի դեպք, որ մեկ անգամ թանկացած ապրանքը հետո էժանանա»,- ասաց նա` շեշտելով, որ այստեղ մենք խնդիր ունենք, կառավարությունը խնդիր ունի:

Պատգամավորն ընդգծեց, որ ընդամենը երեկ կառավարության նիստում վարչապետը հստակ հանձնարական տվեց մենաշնորհների դեմ պայքարի հանձնաժողովին, որ հետևեն թանկացումների ընթացքին և փորձեն լուծումներ գտնել: «Չենք կարող չընդունել,  որ կա որոշակի գնաճ, բայց դա բնական է: Խնդիրն այն է, որ  մինչև մենք չկարողանանք տնտեսական ամուր հիմքեր ստեղծել, տնտեսությունը զարգացնել, հավելյալ արժեք ստեղծել, աշխատատեղեր ստեղծել, այս պրոբլեմն ունենալու ենք: Դրա համար եմ ասում` այն, ինչ անում է կառավարությունը, ճիշտ ուղղություն է, գուցե ոչ մեզ համար ակնկալիք տեմպերով, բայց խնդիրները ճիշտ են ձևակերպված, և այս կերպ, աշխատանքները շարունակելով, մենք կունենանք հնարավորություն լուծելու այս կարգի սոցիալական խնդիրները ևս»,- եզրափակեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica