close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2018
-1°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաճախելիությունը թատրոն և համերգներին էականորեն ավելացել է. Արմեն Ամիրյան

Մշակույթ

22 Դեկտեմբերի 2017, 15:01
 Հաճախելիությունը թատրոն և համերգներին էականորեն ավելացել է. Արմեն Ամիրյան

Տարվա ընթացքում թատերական ոլորտում կարևորագույն մի քանի նշանակումներ եղան, վերադասավորումներ, արդյունքում` տարվա ընթացքում ներկայացումների հաճախելիության ցուցանիշը բարձրացավ. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նա նշեց, որ, օրինակ, Գյումրու դրամատիկական թատրոնը 2016-ի ընթացքում ունեցել է 11 000 հանդիսատես, իսկ 2017-ի վեց ամսվա ընթացքում՝ 23 000: Բնականաբար, ֆինանսական ցուցանիշները նույնպես բարելավվել են: «Գյումրու թատրոնում 6 ամսվա ընթացքում ունեցել ենք 7 պրեմիերա: Գյումրու թատրոնի ներկայացումները դիտելու համար մարդիկ Երևանից գնում են Գյումրի: Կարող եմ ասել, որ Գյումրու մշակութային սիրտն այսօր բաբախում է Աճեմյանի թատրոնում: Բացի այդ՝ Սունդուկյանի անվան թատրոնում միայն վերջին ամիսների ուսումնասիրությունները գալիս են ապացուցելու, որ մեր նախանշած ճանապարհը շատ ճիշտ էր, և մենք ներկայացումներին հաճախելիության 30 տոկոսից ավելի աճ ենք գրասնցել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ օպերային թատրոնում նույնպես 6 ամսվա մեջ 45 տոկոսով հանդիսատեսի աճ է գրանցվել. «Եթե նախկինում օպերային թատրոնին ձեռնտու էր իրենց դահլիճը վարձակալությամբ հանձնել, հիմա նույնիսկ բարձրացված սակագներով ձեռնտու չէ, քանի որ ներկայացումներով շատ ավելի դրամ են վաստակում: Այս առումով, կարծում եմ, որակական փոփոխություն ենք արձանագրել»:

Նույնը, ըստ Ամիրյանի, կարելի է ասել ֆիլհարմոնիկ և սիմֆոնիկ նվագախմբերի դեպքում: Նախարարի խոսքով՝ բոլոր տեղերում, որտեղ ղեկավարությունն առաջնորդվել է իրենց ասած ճանապարհով, լուրջ ցուցանիշներ են արձանագրվել: 

Գնաճի մասին...
17 Հունվարի 2018, 14:46 Գնաճի մասին...

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica