close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2018
+26°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հենրիխ Մխիթարյանը 8-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Սպորտ

22 Դեկտեմբերի 2017, 14:37
 Հենրիխ Մխիթարյանը 8-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2017թ. քվեարկության արդյունքները:

Հավաքելով  190 միավոր` Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ  անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2017 թվականի ընթացքում Մխիթարյանը նվաճել է Եվրոպա Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում: Մխիթարյանն այսօր ամենաճանաչված հայերից մեկն է աշխարհում: Համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում են Մխիթարյանին՝ նշելով նաեւ Հայաստան անունը, եւ այս առումով ահռելի է Մխիթարյանի ավանդը աշխարհում Հայաստանի եւ հայ ժողովրդի ճանաչելիության, ազգային արժեքների հանրահռչակման գործում:

«Հպարտ եմ, որ 8-րդ անգամ արժանանում են Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Շնորհակալ եմ բոլորին այս բարձր պատվի համար: Առիթից օգտվելով` ցանկանում են շնորհավորել ամբողջ հայ ժողովրդին առաջիկա Ամանորի ու Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ: Թող 2018 թվականը մեր երկրի եւ ժողովրդի համար դառնա խաղաղության, բարեկեցության տարի: Հուսով եմ, որ 2018 թվականը նաեւ բեկումնային է լինելու մեր ֆուտբոլի համար, եւ Հայաստանի ազգային հավաքականի հետ նոր նվաճումներ ենք արձանագրելու»,- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ զրույցում նշել է Մխիթարյանը:

Ընդհանուր առմամբ, 39 քվեարկողներից 38-ը Մխիթարյանի անունն է նշել են առաջին տեղում:

35 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ում անունը 10 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ՝ երրորդ տեղում:

25 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ում անունը 7 անգամ նշվել է երկրորդ, 4 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՖՖ պաշտոնական կայք

Օդի ջերմաստիճանը կնվազի
21 Հուլիսի 2018, 18:00 Օդի ջերմաստիճանը կնվազի
7 օր` առաջնագծում
21 Հուլիսի 2018, 13:55 7 օր` առաջնագծում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica