close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2018
+19°
+27°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2018
USD1481.17
GBP1631.92
EUR1559.84
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աղմուկ էր ոչնչից. Աղվան Վարդանյանը` դատական օրենսգրքի շուրջ քննարկումների մասին

Քաղաքական

22 Դեկտեմբերի 2017, 13:21
 Աղմուկ էր ոչնչից. Աղվան Վարդանյանը` դատական օրենսգրքի շուրջ քննարկումների մասին

Կա պրոֆեսիոնալ իրավաբանների վեճ. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով հարցին` ի վերջո, դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը սահմանադրակա՞ն էր, թե՞ ոչ: 

«Արտահերթ նիստի օրակարգում ունեինք երկու նախագիծ: Մեկն` այսօր գործող դատական օրենսգրքում որոշակի փոփոխություններ կատարելու մասին,  մյուսը` նոր դատական օրենսգիրքը:  Չմտնելով իրավական նրբությունների մեջ,  զուտ բովանդակային առումով լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը սահմանադրական օրենք չէր, մյուսը հարյուր տոկոս սահմանադրական է, որովհետև բերվել էր նոր դատական օրենսգիրք»,- ասաց նա:

Վարդանյանն ընդգծեց, որ դա աղմուկ էր ոչնչից, և երկու օրվա այդ անցուդարձը անպտուղ քննարկում էր: «Իրենց ներկայությունն ակնառու դարձնելու փորձ էր, անպտուղ քննարկում էր, նույնիսկ իմ` բովանդակային առումով ոչ սահմանադրական օրենք գնահատելը այստեղ կապ չունի, որովհետև օրենքն անցավ հենց 63 ձայնով»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` որևէ պատգամավոր չի կարող նշել, որ բարելավումներ չէին նախատեսված օրենքով: «Վեճը գնաց ոչ թե օրենքի շուրջ, այլ վեճը դարձավ այն` սահմանադրական էր, թե` ոչ»,- նշեց նա:

Սրբերի հետ` լրբերի պես
15 Հուլիսի 2018, 13:43 Սրբերի հետ` լրբերի պես

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica