close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2018
+8°
+10°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լավատեսության հիմքեր կան, պետք է կատարել աշխատանք, աշխատանք, աշխատանք. Աղվան Վարդանյան

Քաղաքական

22 Դեկտեմբերի 2017, 12:53
 Լավատեսության հիմքեր կան, պետք է կատարել աշխատանք, աշխատանք, աշխատանք. Աղվան Վարդանյան

2017 թվականին առնչվող մի քանի կարևոր թեմաներ կան. լրագրողների հետ զրույցում, ամփոփելով տարին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Այդ թեմաներից առաջինը, ըստ պատգամավորի, խորհրդարանական ընտրություններն էին: «Անկախ ընտրություններում առկա պրոբլեմներից` փաստն այն է, որ ընտրությունների արդյունքները չվիճարկվեցին, փողոցային պայքար չեղավ, և գոնե խորհրդարան անցած ուժերն ընդունեցին ընտրությունների արդյունքները: Բացի այդ` ընտրական, քարոզչական երկու ուղղություն դուրս մնաց, մեկը պոպուլիզմն էր, մյուսը` պարտվողական դիրքորոշումները: Դրանք չկարողացան հաղթահարել ընտրական շեմը, և ժողովուրդն էլ դրանց դուրս թողեց»,- ասաց Վարդանյանը:

Երկրորդ նշանակալի իրողությունը պատգամավորը համարեց ԵՄ-ի հետ համապարփակ և գործընկերային համաձայնագրի ստորագրումը: «Մի քանի տարվա ընդմիջումից հետո հնարավոր դարձավ մեր քաղաքական բալանսավորումը: Երբ 2013-ին մենք մտանք ԵԱՏՄ, եվրոպական մեր գործընկերները մեծ ճնշման տակ էին պահում Հայաստանը: Մեր ճիշտ վարած արտաքին քաղաքականությունը հնարավորություն տվեց իրականացնելու ոսկերչական աշխատանք, ու  «և, և»-ի քաղաքականությունը հնարավոր դարձավ»,- նշեց նա:

Վարդանյանը նաև կարևորեց ԼՂՀ սահմանի ամրացման աշխատանքները, որոնք սկսվել էին դեռևս 2016 թվականից: Նրա խոսքով` ճիշտ է, այդ աշխատանքներն ուշացած էին, բայց հիմա սահմանին լուրջ ներդրումներ կատարվեցին, և առաջնագիծը շատ ավելի ապահով դարձավ:

Չորրորդ կարևոր իրադարձությունը, Վարդանյանի կարծիքով, այն է, որ կառավարության գործունեության արդյունքում 2017 թվականը փակում ենք բավականին դրական ցուցանիշներով: «Այս տարվա համար բյուջեում նախատեսված էր 3,2 տոկոս աճ, բայց տարին կփակենք 6,7 տոկոս աճով: Բացի այդ` առաջին անգամ մեր արտահանման ծավալները ռեկորդային են դարձել: Խորապես համոզված եմ, որ որդեգրված քաղաքականությունը տնտեսությունը շարժելու է մեռած տեղից, ինչն էլ կդառնա սոցիալական անարդարության խնդրի լուծման հիմք»,- ասաց նա:

Ամփոփելով խոսքը` Վարդանյանը նշեց, որ իր թվարկածները լավատեսության հիմք են տալիս: «Մնում է կատարել աշխատանք, աշխատանք և աշխատանք»,- հավելեց նա:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica