close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2018
-1°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է.ՀՀ ԱԳ խոսնակ

Քաղաքական

21 Դեկտեմբերի 2017, 20:50
 Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է.ՀՀ ԱԳ խոսնակ

ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է «Արմենպրես» գործակալության այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, թե իբր հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են որոշակի նախապայմաններով։

Տիգրան Բալայանը պատասխանել է. « Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է։ Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա կարող ենք հայտարարել, թե արձանագրությունների բանակցման ընթացքում Թուրքիան խոստացել է, որ ճանաչելու է Արցախի անկախությունը: Կրկին հիշեցնենք, որ բանակցությունները 2008թ.-ին մեկնարկեցին թուրքական կողմի հետ հենց այն փոխադարձ համաձայնությամբ, որ այդ գործընթացը չի կարող ունենալ որևիցե նախապայման։ Այս համաձայնության հիման վրա ընթացան բանակցությունները և ստորագրվեցին ցյուրիխյան արձանագրությունները։ Նախապայմանների բացակայության մասին բազմիցս են հայտարարել գործընթացին լավատեղյակ տարբեր մայրաքաղաքներից»:

Գնաճի մասին...
17 Հունվարի 2018, 14:46 Գնաճի մասին...

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica