close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2018
+2°
+9°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2018
USD1482.69
GBP1668.14
EUR1589.56
RUB18.51
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առավել բարենպաստ պայմաններ գյուղատնտեսությունում՝ տնտեսավարողների գործունեության համար

Տնտեսական

21 Դեկտեմբերի 2017, 19:01
 Առավել բարենպաստ պայմաններ գյուղատնտեսությունում՝ տնտեսավարողների գործունեության համար

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին: Ծրագրի ընդունումը կնպաստի առաջիկա տարիներին գյուղատնտեսությունում իրականացվող սուբսիդավորման միջոցառումների հստակեցմանը, որոնց իրականացումն էլ իր հերթին կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ռեսուրսային ներուժի առավել նպատակային և արդյունավետ օգտագործմանը, արտադրության մրցունակության բարձրացմանը, արդյունքում՝ երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծմանը: Ներկայումս գյուղատնտեսությունում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք իրականացվում են առանձին: ՀՀ-ում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգով այս բնագավառում համակարգված քաղաքականություն իրականացնելու համար նախանշվել են միասնական մոտեցումներ և ուղղություններ: Այդ նպատակով կիրականացվի 8 միջոցառում:

«ՀՀ-ում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում» ծրագրով նախատեսվում է հանրապետության տարածքում զարգացնել աշնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, ոսպի և սիսեռի սերմնաբուծությունն ու սերմարտադրությունը: Դա հնարավորություն կընձեռի պետական ու մասնավոր սերմնաբուծական կազմակերպությունների միջոցով ավելացնել հանրապետության տարածքում արտադրված, բարձր որակ ապահովող սերմնանյութի արտադրության ծավալները, ինչպես նաև բուսաբուծական արտադրությանն ապահովել մշակաբույսերի սորտային ու ցանքային բարձրորակ և ագրոտնտեսական բարձր հատկություններով օժտված սերմնանյութով՝ երկրում ստեղծելով սերմարտադրության ընդհանուր շարունակական շղթա:

ՀՀ-ում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացմամբ կխթանվի նոր ինտենսիվ այգիների հիմնման գործընթացը, կավելանան պտղատու այգետարածքները շուրջ 200 հեկտարով և հին ցածր բերքատու այգիներին կփոխարինեն բարձր բերքատու, թարմ սպառող (արտահանող) և վերամշակող ընկերությունների պահանջներին համապատասխանող սորտերի այգիները: Համայնքներում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր: 
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքերի սուբսիդավորման ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացման համար, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական մթերքների գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետում կատարելուն: 

Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով նախատեսվում է խթանել բազմամյա տնկարկներում` պտղատու և խաղողի այգիներում, բարձրարժեք մշակաբույսերի դաշտերում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման գործընթացը: Նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման գործընթացում` նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով բարձրացնել վարկավորման մատչելիության մակարդակը: 
Կիրականացվեն նաև Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության, Հակակարկտային ցանցերի ներդրման խթանման նպատակով, Պետական աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրերը: Կարեն Կարապետյանը կարևորել է գյուղատնտնեսության ոլորտի զարգացմանն ուղղված համալիր ծրագիրը և նշել, որ այն որակապես փոխելու է գյուղատնտեսության ոլորտի արդյունավետությունը: «Միանշանակ համոզված ենք, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում: Պարոն Առաքելյան, նման համալիր ծրագիր սպասում ենք նաև անասնապահության ոլորտում՝ նույնպես ուղղված արդյունավետության բարձրացմանը»: 

Գործադիրը հավանություն է տվել նաև ՀՀ-ում 2018-2022 թթ. տոհմաբուծարանների ստեղծման և զարգացման ծրագրին: Ըստ հիմնավորման՝ ներկայումս հանրապետությունում չի գործում ոչ մի տոհմաբուծարան, ինչը լուրջ խոչընդոտներ է ստեղծում տավարաբուծության և ոչխարաբուծության ոլորտներում տոհմասելեկցիոն աշխատանքների իրականացման համար: Ծրագրով նախատեսվում է հանրապետությունում հիմնել 2-ական տոհմաբուծարան: Արդյունքում կավելանան մսի արտադրության և արտահանման ծավալները: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումների հաշվին:

Վարդենյաց լեռնանցքը փակ է
18 Հունվարի 2018, 19:21 Վարդենյաց լեռնանցքը փակ է

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica