close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2018
+20°
+27°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2018
USD1481.17
GBP1631.92
EUR1559.84
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չեմ կարծում` նախագահն ունի հավակնություններ, նա չի հավակնել վարչապետի պաշտոնին. Վահրամ Բաղդասարյան

Քաղաքական

21 Դեկտեմբերի 2017, 17:50
 Չեմ կարծում` նախագահն ունի հավակնություններ, նա չի հավակնել վարչապետի պաշտոնին. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, որ Սերժ Սարգսյանն ունի հավակնություններ, և նա չի հավակնել վարչապետի պաշտոնին: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, թե որ դեպքում նախագահը կհավակնի վարչապետի պաշտոնին: «Մենք նման հարցեր չենք քննարկել: Դուք հետևեք քաղաքական զարգացումներին, երբ կքննարկենք, այդ մասին կհայտարարենք»,- ասաց նա:

Բաղդասարյանը նշեց՝ ՀՀԿ-ի խորհուրդը, գործադիր մարմինն այդ հարցին չեն անդրադարձել ընդհանրապես, քննարկումն էլ բաց է լինելու, հանրությունը տեղյակ կլինի:

Դիտարկմանը` քննարկումն ինչի շուրջ պիտի ծավալվի, եթե նախագահն ավելի վաղ հայտարարել է, որ չի հավակնում այդ պաշտոնին, նա արձագանքեց. «Քննարկումը ծավալելու ենք մեր թեկնածուների, ոչ թե առանձին անձերի շուրջ, քննարկելու ենք, թե ում թեկնածությունն ենք առաջադրելու: Դեպքերից առաջ մի՛ ընկեք, եթե մի բան չի քննարկվել, չեմ կարող կուսակցական դիրքորոշում հայտնել»:

Ինչ վերաբերում է նրան, թե որ պաշտոնում է տեսնում Սերժ Սարգսյանին 2018-ի ապրիլից հետո, Բաղդասարյանն ասաց. «Մի՛ անհանգստացեք, հանգիստ, համբերատար սպասեք, կգա ժամանակը, կասեմ: Ես նրան տեսնում եմ որպես ՀՀԿ առաջնորդ, իսկ մնացածն ածանցյալ է»:

Հարցին, թե ՀՀԿ-ում էլ ո՞վ կա, որ տիրապետում է այն բոլոր հատկանիշներին, որ պետք է ունենա հաջորդ վարչապետը` խորհրդարանական համակարգում, Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք ընտրություն ունենք: Եթե մենք Կարեն Կարապետյանի մոտ արժանիքներ չտեսնեինք, մենք նրան չէինք վստահի վարչապետի պաշտոնը, և նա հիմնականում իր լիազորությունների շրջանակում զբաղվել է տնտեսական բլոկով: Մենք կուսումնասիրենք բոլորի նկատառումները, մոտեցումները, կկողմնորոշվենք: 2018-ին կանդրադառնանք այդ թեմային»:

Սրբերի հետ` լրբերի պես
15 Հուլիսի 2018, 13:43 Սրբերի հետ` լրբերի պես

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica