close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2018
+10°
+18°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2018
USD1484.13
GBP1630.63
EUR1556.80
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանության բացթողումները տեմպերի մեջ են, ապրիլից տեմպերն էլ կարագանան. Բաղդասարյան

Քաղաքական

21 Դեկտեմբերի 2017, 17:44
 Իշխանության բացթողումները տեմպերի մեջ են, ապրիլից տեմպերն էլ կարագանան. Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իր իսկ ձևակերպմամբ, շատ ժլատ է խոսել ձեռքբերումների մասին: Լրագրողների հետ զրույցում տարին ամփոփելիս, պատասխանելով Yerkir.am-ի դիտարկմանը` միշտ խոսվում է իշխանության, կառավարության ձեռքբերումների մասին, բայց ձախողումների մասին ոչ մի խոսք չի լինում, ասաց. «Երբ ձախողումներ լինում են, պետք է լսած լինեիք, որ այդ մասին ես միշտ բարձրաձայնում եմ: Այս կառավարության աշխատանքը ես բավականին դրական եմ գնահատում, իսկ արդյունքների գնահատականի հետ կապված դեռ շտապողականություն չեմ ցուցաբերում: Այն մոտեցումները, այն ծրագրերը, այն հիմքերը, որոնք դրվում են ապագայի հանդեպ այս կառավարության կողմից, դրանք բավականին դրական են, ընդ որում` պետք է ասեմ, որ որոշակի շոշափելի արդյունքներ կան»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ այս ամիսների ընթացքում տնտեսության ակտիվությունը կազմում է 7 տոկոս, և այդ ցուցանիշը կպահպանվի մինչև տարեվերջ: «Զբոսաշրջության բնագավառում բավականին աշխուժություն է նկատվում, հեռանկարային մոտեցումներ կան, օրինակ` Մեղրու ազատ գոտու բացումը, բավականին խոստումնալից է, ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը: Սրանք ուղղված են ապագային»,- ասաց նա, ապա հավելեց, որ, սրանից ելնելով էլ, դրական են գնահատում:

Պատգամավորը նաև նշեց, որ արդյունքներին գնահատական տալ իրենք չեն շտապում, որովհետև այն, ինչը անում է կառավարությունը, պահի, այսօրվա խնդիր լուծելու համար չի անում: «Երբ կգա ժամանակը, դրա գնահատականներն էլ կտրվեն: Իսկ նրանց ձեռքբերումների և ձախողումների մասին կարող եք կառավարության պատկան մարմիններից իմանալ: Ես իմ կարծիքը հայտնեցի»:

Դիտարկմանը` թերացումները մասին չի խոսում, Բաղդասարյանն արձագանքեց. «Թերացումները տեմպերի մեջ են: Բոլոր ծրագրերը լավն են եղել: Ես չեմ ժխտում նախորդ կառավարությունների ծրագրերը ևս, այդտեղ վերահսկողության և տեմպերի թուլացումներ են եղել»:

Ըստ պատգամավորի` մի շարք օրենքներ են ընդունվել, որոնց դրական արդյունքները  կերևան մեկ-երկու տարվա ընթացքում, քանի որ հիմա նոր են ուժի մեջ մտել: «Բացի այդ` ապրիլից հետո, երբ արդեն միանշանակ կմտնենք խորհրդարանական երկիր, և ԱԺ-ն վերահսկողություն կվերցնի կառավարության նկատմամբ, տեմպերն էլ կարագանան»,- եզրափակեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica