close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+15°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքական պատանդառություն`ԱԺ-ում

Քաղաքական

21 Դեկտեմբերի 2017, 13:37
 Քաղաքական պատանդառություն`ԱԺ-ում

ԱԺ-ում հերթական 20 րոպեանոց ընդմիջումից հետո քվեարկության դրվեց Դատական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրինագիծը: «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները դարձյալ չմասնակցեցին քվեարկությանը, սակայն օրենքն անցավ 64 կողմ ձայնով:

Վարման կարգով ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա կատակեց. «Միացրեք խոսափողս, կարո՞ղ ա Նիկոլինն եք միացրել»: Ապա դիմեց «Ելք» խմբակցությանը. «Մենք հարգում ենք ձեր կանոնակարգային իրավունքը` ամեն հարցի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնել, բայց ես կարծում եմ, որ, ըստ կանոնակարգի ոգու, այդ իրավունքը տրված է, որ այդ ընդմիջումն օգտագործես հարցի շուրջ քո տեսակետը հստակեցնելու, եթե խնդիր ունես` ճշտելու համար: Ես հասկանում եմ, որ այս կերպ դուք քաղաքական դիրքորոշում եք արտահայտում, ինչ-որ խնդիր լուծում եք, բայց հավատացեք ինձ` այդ խնդրի լուծումը չարժի այն մարդկային հարաբերությունները, որ կան ԱԺ-ում: Սա ոչ թե խնդրի լուծում է, այլ քաղաքական պատանդառության է նմանվում»:

Պատգամավորը հորդորեց, որ փոքր բանի համար մեծ բաներ չզոհեն և ԱԺ-ին թույլ տան  աշխատել:

Նիկոլ Փաշինյանը չլսեց Վարդանյանի հորդորները, վարման կարգով ելույթ ունեցավ և հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 63 հոդվածով 20 րոպեանոց ընդմիջում է վերցնում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica