close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+7°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր խմբակցությունում չի կարող այլ ուժի հետ լատենտ, ստվերային համաձայնություն ունեցող պատգամավոր լինել. Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

21 Դեկտեմբերի 2017, 13:17
 Մեր խմբակցությունում չի կարող այլ ուժի հետ լատենտ, ստվերային համաձայնություն ունեցող պատգամավոր լինել. Նաիրա Զոհրաբյան

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ խորհրդարանը պիտի ունենա այնքան իրավական կարողություն, որպեսզի մինչև ԱԺ-ում քննարկումը որոշի` օրենքը սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ: Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց նաև, որ Նապոլեոն Ազիզյանը գրավոր հայտարարություն է ուղղել ԱԺ քարտուղարությանը, որ տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել։

Հարցին`արդյո՞ք մինչև քվեարկությունը խմբակցությունը որոշում է կայացրել, թե ինչպես է քվեարկելու «Դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մեր խմբակցությունը քննարկել էր, որոշակի դրական տեղաշարժեր կային, բայց մեր խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խմբակցության անունից հայտարարեց, որ մենք որոշել ենք չմասնակցել քվեարկությանը»։

Հարցին` չի՞ բացառում, որ Նապոլեոն Ազիզյանը կողմ է քվեարկել, որովհետև գուցե ունի որոշակի պայմանավորվածություն իշխանության հետ, պատգամավորն արձագանքեց. «Բացառում եմ, մեր խմբակցությունում չի կարող լինել որևէ պատգամավոր, որը որևէ այլ քաղաքական ուժի հետ ունենա լատենտ, ստվերային համաձայնություններ և պայմանավորվածություններ»։

Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում Նապոլեոն Ազիզյանն ասել էր, որ երեկ առավոտյան իրենց խմբակցությունը որոշել էր կողմ քվեարկել նախագծին, հետո հետ կանգնեցին որոշումից։

Ի՞նչ ընդդիմություն
12 Դեկտեմբերի 2018, 12:55 Ի՞նչ ընդդիմություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica