close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2018
-1°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2018
USD1481.96
GBP1670.60
EUR1591.90
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկո´լ, բալա´ ջան, հերիք ա. Սեյրան Սարոյանը` Նիկոլ Փաշինյանին՝ հերթական ընդմիջումը վերցնելուց հետո

Քաղաքական

21 Դեկտեմբերի 2017, 13:06
 Նիկո´լ, բալա´ ջան, հերիք ա. Սեյրան Սարոյանը` Նիկոլ Փաշինյանին՝ հերթական ընդմիջումը վերցնելուց հետո

«Ելք» և «Ծառուկյան» դաշինքները չմասնակցեցին Դատական օրենսգրքի քվեարկությանը, սակայն օրենսգիրքն ընդունվեց թեժ մթնոլորտում: Մեծամասնության ձայները բավարար էին օրենքի անցկացման համար: Դահլիճում եղածներից կողմ քվեարկեց 63-ը, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ հեռակա էր կողմ քվեարկել:

Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Բաբլոյանը հայտարարեց, որ ինքը շտապել է հայտարարել քվեարկության մասին, և մի քանի պատգամավորներ չեն մասնակցել քվեարկությանը: Նա վերաքվեարկություն հայտարարեց:

ԱԺ նախագահի այս որոշումը դուր չեկավ «Ելք» խմբակցությանը: Խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դիմելով Բաբլոյանին, նշեց, որ երեկ նա թույլ չի տվել վերաքվեարկություն, և արդար չէ, որ այսօր դա անում է: Սակայն Բաբլոյանը պատասխանեց, որ ոչ թե պատգամավորների չքվեարկելու պատճառով է վերաքվեարկություն հայտարարում, այլ իր սխալի: «Ես ասացի, չէ՞, սխալվել եմ և ժամանակից շուտ եմ հայտարարել քվեարկություն»,- ասաց նա:

Երբ ԱԺ նախագահը հայտարարեց Սահմանադրական դատարանի մասին օրենքը քվեարկության դնելու մասին, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ 20 րոպեանոց ընդմիջում վերցրեց: Նրա այդ հայտարարությունից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը տեղից արձագանքեց. «Նիկո'լ, բալա' ջան, հերիք ա»:

Իրավիճակը՝ շփման գծում
20 Հունվարի 2018, 14:22 Իրավիճակը՝ շփման գծում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica