close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2018
+23°
+26°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2018
USD1480.80
GBP1637.73
EUR1562.73
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկրի մայր օրենքը պոլի շոր սարքելն անընդունելի է. «Ծառուկյան» դաշինքը բոյկոտեց ԱԺ նիստը ու հեռացավ դահլիճից

Քաղաքական

21 Դեկտեմբերի 2017, 12:21
 Երկրի մայր օրենքը պոլի շոր սարքելն անընդունելի է. «Ծառուկյան» դաշինքը բոյկոտեց ԱԺ նիստը ու հեռացավ դահլիճից

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, չպետք է տեղի ունենար, սա տխուր պրակտիկա է. խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատագամավոր Միքայել Մելքումյանը` անդրադառնալով երեկվա նիստում դատական օրենսգրքի` սկանդալով ընդունմանը:

«Սեպտեմբեր ամսից մինչև հիմա մենք 25 տոկոս պակաս ենք աշխատել, այսինքն` քառօրյայի փոխարեն եռօրյա ենք աշխատել, մենք դարձել ենք խորհրդարանական երկիր, բայց ավելի քիչ ենք աշխատում: Միգուցե ապրիլից հետո երկօրյա աշխատանքի՞ անցնենք»,- հեգնեց պատգամավորը:

Նա նշեց, որ փոխանակ ԱԺ-ի բեռնվածությունը մեծանա, չորս օրվա փոխարեն աշխատում են երեք օր, որովհետև ԱԺ օրակարգը ձևավորում է կառավարությունը: Մելքումյանը նշեց, որ սխալ է կառավարության այն մոտեցումը, որ 5-6 հարյուր էջանոց օրենքների նախագծերը կառավարությունը վերջին օրերին է բերում քննարկման, և պրակտիկորեն անհնար է, որ պատգամավորները հասցնեն ծանոթանալ այդ նախագծերին, և օրենքները մեծ մասամբ ընդունվում են առանց պատշաճ ծանոթանալու:

«Եկեք կառավարությունից պահանջենք, որ նորմալ ողջամիտ ժամկետներում բերվեն օրինագծերը: Եթե չի կարողանում բերել ժամանակին, մենք խորհրդարանական երկիր ենք, պետք է ստիպենք, որ բերի»,- ասաց Մելքումյանը:

Նա ընդգծեց, որ հունվարից լինելու է գնաճ, բենզինը, սոլյարայուղը, սեղմված գազը թանկանում են, իսկ հիմա էլ հանրային սննդի օբյեկտների վրա հարկային բեռը ծանրացրեցին: «Խնդրեմ` վայելենք գնաճի բերկրանքը: «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցելու այս օրինագծերի քվեարկությանը»,- եզրափակեց նա:

Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ երեկ ԱԺ-ն ՀՀ Սահմանադրությունը սարքեց ջնջոց, խախտելով օրենքներն ու Սահմանադրությունը՝ ընդուեցին անօրինական որոշումներ: «Երեկ ականատես եղանք, թե ինչպես խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարության մտքի տիտանները, կախված պահի նպատակահարմարությունից, որոշում էին` օրենքը սահմանադրական է, թե` ոչ։ Եթե ձայները բավարարեր, կպարզվեր, որ սահմանադրական է, եթե` ոչ, պարզվեց, որ` ոչ։ «Ծառուկյան» դաշինքն այս զոռբայությունն ու անօրինական կերպով քվեարկություն կազմակերպելն ու երկրի մայր օրենքը պոլի շոր սարքելն անընդունելի է համարում և, ի նշան անհամաձայնության, լքում է նիստերի դահլիճը»,- հայտարարեց նա, ինչից հետո «Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորները հեռացան դահլիճից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica