close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2018
+20°
+22°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2018
USD1480.99
GBP1682.62
EUR1594.84
RUB17.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«ԱԺ նախագահը հենվում է պետաիրավական հանձնաժողովի եզրակացության վրա». ԱԺ-ում իրավիճակը թեժացավ

Քաղաքական

21 Դեկտեմբերի 2017, 11:58
 «ԱԺ նախագահը հենվում է պետաիրավական հանձնաժողովի եզրակացության վրա». ԱԺ-ում իրավիճակը թեժացավ

Շարունակվում է ԱԺ արտահերթ նիստը: Նիստի օրակարգը քննարկելուց առաջ ելույթ ունեցան «Ելք» խմբակցության պատգամավորները` անդրադառնալով երեկ Դատական օրենսգրքի սկանդալային քվեարկությանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Դատական օրենսգիրքը դրվեց քվեարկության, չանցավ, բայց հայտարարվեց անցած: Ըստ նրա` ԱԺ նախագահն էլ երեկ ասաց, որ եթե պատգամավորները նախագծին քվեարկում են դեմ, կողմ կամ ձեռնպահ, ապա հետո չեն կարող դա փոփոխել: «Հետևաբար, Ռուստամ Մախմուդյանի ձայնը չպետք է հաշվել»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց, որ երբ խախտում է տեղի ունենում, ապա առանց քննարկման պետք է տեղի ունենա վերաքվեարկություն: Փաշինյանը պնդեց, որ երեկվա օրինագիծը չի ընդունվել:

Խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ անդրադարձավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, թե ԱԺ նախագահի կողմից վրիպակ է եղել, և որ նախագիծը սահմանադրական օրենք չէր: «Սա սահմանադրական օրենք է: Տպավորություն են ուզում թողնել, որ ԱԺ-ն չգիտի` այստեղ ինչ է կատարվում, ինչ ենք քվեարկում: Հասկացանք, որ պատգամավորներին չեք սիրում, բայց սա անընդունելի մոտեցում է: Մուտքագրված է եղել, որ սահմանադրական օրենք է դրվում քվեարկության, դրանից զատ էլ ԱԺ նախագահը ասում է, որ սահմանադրական օրենք է դրվում քվեարկության: Մենք գտնում ենք, որ Դուք ճիշտ եք հայտարարել, պարո'ն Բաբլոյան»,- ասաց նա:

Մարուքյանի խոսքով` էթիկայի խնդիր էլ կա այստեղ, որ ԱԺ ամբիոնից կարող է մեկը նման բան իրեն թույլ տալ:

Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ օրենքները դարձրել ենք կարկատան: Ըստ նրա` ընդամենը պետք է նոր դատական օրենսգիրք ընդունվեր: Ապա անդրադարձավ մեղադրանքներին, թե իբր իրենք են սխալվել և չեն իմացել, որ դա սահմանադրական օրենք չէ: «Ելք»-ը միշտ տիրապետում է բոլոր օրենքների նախագծերին և գիտի, որը ինչի համար է: Նշենք, որ երեկ, երբ «Ելք»-ը լքեց նիստերի դահլիճը, բոլոր կարևոր օրենքները ընդունվեցին մինչև ժամը 2-ը` ընդմիջումներն էլ հետը, և որևէ քննարկում չեղավ»,- նշեց Զեյնալյանը, ապա հավելեց, որ ԱԺ-ն պետք է օրենքները ընդունի կոնսենսուսով, և որ մեկ ձայնն էլ շատ կարևոր է:

Արարատ Միրզոյանն էլ հիշեց «Կարգին հաղորդման» պատումներից մեկը: «Երկու ընկեր զրուցում են, մեկն ասում է` ճիշտն ասա, դու կնոջս հե՞տ ես: Ասում է` դե որ էսքան տարվա ընկերներ ենք, կասեմ, հա, կնոջդ հետ եմ: Ընկերը ասում է` վատ ա, նա էլ, թե` չեմ հասկանում, էս ինչ ընտանիք ա, մեկն ասում ա` վատ ա, մյուսը ասում ա` շատ լավ ա»,- պատմեց նա, ապա դա կապեց կառավարության և ԱԺ ղեկավարության հետ, երբ կառավարությունն ասում է` սահմանադրական օրենք չէ, իսկ ԱԺ-ն ասում է` սահմանադրական օրենք է:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ իր համար տարօրինակ է, որ «Ելք»-ի իրենց գործընկերները նույն բանն են անընդհատ ասում: «Սահմանադրական օրենքի հետ կապված` պետաիրավական հանձնաժողովը դա որպես սահմանադրական օրենք է ընդունել, մենք ի գիտություն ենք ընդունել դա և հարցն էլ քննարկվել է որպես սահմանադրական օրենք: ԱԺ ղեկավարությանը և խմբակցություններին հորդորում եմ բնականոն աշխատել, քննարկել այն հարցերը, որոնք դրված են օրակարգում»,- ասաց նա:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ այս հարցը շատ արծարծվեց` օրենքը սահմանադրական է, թե` ոչ: «ԱԺ նախագահը հենվում է պետաիրավական հանձնաժողովի վրա, որն էլ նախագիծն ընդունել է, որ սահմանադրական է այդ օրենքը, այսինքն` ԱԺ ղեկավարությունը վարվել է` ըստ կանոնակարգի: Հիմա, արդյո՞ք մեր ընդդիմադիր պատգամավորները օրենքին են դեմ, թե՞ ցանկանում են աժիոտաժ ստեղծել և տպավորություն թողնել, թե ԱԺ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին: Պետք է ասեմ` տիրապետում է: Մի' ապակողմնորոշեք հանրությանը, ամեն ինչ անցել է բնականոն հունով: Նոր տարվանից առաջ ինչքան ցանկանաք տրամադրությունները գցել, չի ստացվելու»,- եզրափակեց Բաղդասարյանը:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica