close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2018
+32°
+35°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2018
USD1480.60
GBP1624.64
EUR1557.74
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է ԱԺ այսօրվա իր քվեարկությունը

Քաղաքական

20 Դեկտեմբերի 2017, 22:02
 Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է ԱԺ այսօրվա իր քվեարկությունը

Այսօր ԱԺ քվեարկությունը «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ուղեկցվել է վիճաբանությամբ: Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների 3/5-ի ձայները, այսինքն՝ առնվազն 63 ձայն: Եվ երբ Արա Բաբլոյանը հայտարարել է քվեարկության արդյունքները՝ 63 կողմ, «Ելք»-ի պատգամավորները հակադարձել են. սխալ հաշվարկ է եղել: Խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ հաշվարկվել է նաեւ Արփինե Հովհաննիսյանի ձայնը, ով նամակով տեղեկացրել է իր դիրքորոշման մասին, իսկ Ռուստամ Մախմուդյանի ձայնը չի հաշվարկվել, քանի որ քվեարկության կոճակը չի աշխատել: Խնդիր է եղել նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից Նապոլեոն Ազիզյանի քվեարկության հետ կապված: ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել իր քվերակության մասով:

 «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը հնարավորություն է տալիս գործուղում մեկնող պատգամավորին հարցի քվերակության վերաբերյալ հայտնել իր դիրքորոշումը Ազգային ժողովի նախագահին ուղղված գրությամբ: Ես 2017 թվականի դեկտեմբերի 12-ից գտնվում եմ պաշտոնական գործուղման մեջ: Այդ պատճառով, օգտվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով ինձ վերապահված իրավունքից, դեկտեմբերի 11-ին կազմված գրություններով առանձին-առանձին իմ դիրքորոշումն եմ հայտնել ինչպես 2017 թվականի դեկտեմբերի 12-ին գումարվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված, այնպես էլ 2017 թվականի դեկտեմբերի 19-ին գումարվող արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված օրենքների նախագծերի վերաբերյալ:

2017 թվականի դեկտեմբերի 19-ին գումարվող արտահերթ նիստի օրակարգին ծանոթացել եմ ՀՀ կառավարության դեկտեմբեր 7-ի նիստում քննարկված որոշումից: Այդ պատճառով էլ Ազգային ժողովի նախագահին ուղղված իմ գրություններով տեղեկացրել եմ, որ կողմ եմ քվերակում միայն այն նախագծերին, որոնք դեկտեմբերի 7-ի դրությամբ ընդգրկված էին Կառավարության որոշման նախագծում: Այս առումով պետք է հատուկ ընդգծեմ, որ դեկտեմբերի 7-ի նիստի արտահերթ նիստի օրակարգի որոշման նախագծի մեջ ընդգրկված չէր ‹‹Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին›› ՀՀ օրենքի և կից ներկայացվող նախագծերի փաթեթը:Այն հետագայում էր ընդգրկվել որոշման մեջ: Այդ նախագծերի փաթեթի վերաբերյալ, բնականաբար, ես դեկտեմբերի 11-ի դրությամբ չէի կարող դիրքորոշում հայտնել, ինչի հետևանքով էլ դրա վերաբերյալ գրություն ներկայացված չէր»,- պարզաբանում է ներկայացրել Արփինե Հովհաննիսյանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica