close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2018
+6°
+18°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2018
USD1480.13
GBP1670.45
EUR1587.25
RUB17.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ կորոշի Գագիկ Ծառուկյանը նոր սկանդալային իրավիճակից դուրս գալու կապակցությամբ

Քաղաքական

20 Դեկտեմբերի 2017, 20:42
 Ի՞նչ կորոշի Գագիկ Ծառուկյանը նոր սկանդալային իրավիճակից դուրս գալու կապակցությամբ

Խորհրդարանական ընտրություններից հետո «Ծառուկյան» դաշինքի շուրջ պայթած սկանդալը կարծես մոռացության էր մատնվել, և ահա այսօր դաշինքի շուրջ նոր սկանդալ հասունացավ:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ նոր ձևավորված «Ծառուկյան» դաշինքի մասին խոսվում էր, որ դաշինքում խմորումներ կան: Այս խոսակցությունները փաստելու եկան հետընտրական սկանդալները: Դեռևս ընտրություններից առաջ Գագիկ Ծառուկյանը նախընտրական ցուցակի որոշ թեկնածուների նախապես պարտադրել էր ինքնաբացարկի դիմումներ գրել,  որպեսզի կարողանա խորհրդարան մտցնել իր համար նախընտրելի թեկնածուներին: Դաշինքի կազմից ընտրված պատգամավորները լռում էին այս մասին` սպասելով Գագիկ Ծառուկյանի որոշմանը: Սկանդալը պայթեց, երբ ԿԸՀ-ն հրապարակեց «Ծառուկյան» դաշինքի այն պատգամավորների թիվը, ովքեր իբր մանդատից հրաժարվելու դիմում էին գրել, իսկ այդպիսի դիմումներ, ըստ ԿԸՀ-ի, գրել էր 23 պատգամավոր: Նրանցից երկուսը՝ Նապոլեոն Ազիզյանը և Խաչիկ Մանուկյանը, ԿԸՀ-ի կողմից ցուցակների հրապարակումից անմիջապես հետո  շտապեցին հերքել, որ մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել:  Նարնք նաև հայտարարեցին, որ ԿԸՀ-ի հրապարակումից հետո են իմացել իրենց` մանդատից հրաժարված լինելու մասին: Իսկ Նապոլեոն Ազիզյանը նույնիսկ պնդում էր, որ ինքը ո'չ նախապես, ո'չ էլ հետո որևէ դիմումի տակ չի ստորագրել, և որ տեղի ունեցածը խաբեություն է:

Այս տարաձայնությունները կարծես արդեն մոռացվել էին, սակայն այսօր խորհրդարանում Դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ կրկին սկանդալ պայթեց «Ծառուկյան» խմբակցության շուրջ, և  սկանդալի կիզակետում կրկին Նապոլեոն Ազիզյանն էր:

Բանն այն է, որ օրենքի չանցկացման համար բավարար կլիներ, եթե «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չմասնակցեին քվեարկությանը, ինչն էլ և հայտարարվեց խմբակցությունների կողմից: Սակայն հետո պարզվեց, որ Ազիզյանը կողմ է քվեարկել օրենքին: Լրագրողների հետ զրույցում նա շտապել էր հայտարարել, որ ձեռքն է դիպել կոճակին, իսկ թե` ինչպե՞ս, պատգամավորը հայտարարել էր. «Լուռ ծիծաղալով, էլ ոնց կպավ։ Ես ո'չ մերոնց խաղալիքն եմ, ո'չ «Ելք»-ի խաղալիքն եմ, ոնց ուզենամ` կքվեարկեմ, տենց էլ կասեմ։ Ես քվեարկությունից հետո տեսա աժիոտաժը, գնացի քարտուղարություն, մինչև եկա` հայտարարություն անելու, բանը բանից անցավ»:

Եվ այսպես Ազիզյանի ձեռքի` կոճակին դիպչելու շնորհիվ նախագիծն ընդունվեց: Սակայն նրա ուշագրավ բացատրությունը դա չէ: Պատգամավորը չի համարում, որ օրենքի նախագիծն անօրինական է ընդունվել: Ավելին` նա մեղադրում է սեփական դաշինքին առավոտյան մի բան որոշելու, քվեարկության ժամանակ մեկ այլ բան անելու մեջ: «Համաձայն չեմ, որ անօրինական է ընդունվել, քանի որ «Ծառուկյան» դաշինքն այսօր առավոտյան ֆրակցիայում որոշել էր կողմ քվեարկել»,- հայտարարել էր պատգամավորը:

Հիմա` արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքինն է մեղավորությունը, թե՞ Նապոլեոն Ազիզյանինը: Համենայն դեպս, Ազիզյանի այս քվեարկությունից հետո, ըստ ականատեսների, վիճաբանություն է տեղի ունեցել խմբակցության երկու այլ պատգամավորների` Սերգեյ Բագրատյանի և Արթուր Մանուկյանի միջև: Մանուկյանը «պաշտպանել» է Ազիզյանին, երբ Բագրատյանը հայհոյել է նրան` իրենց «քաշելու» և կողմ քվեարկելու համար:

Ի դեպ, Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավորներն այսօր շնորհակալություն են հայտնել Նապոլեոն Ազիզյանին: Ականատեսների պատմելով՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և այլ ՀՀԿ-ականներ համբուրել են Նապոլեոն Ազիզյանին, հետո ասել. «Պաչեցինք, ճամփու դրեցինք»:

Ըստ շրջանառվող լուրերի` «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ են և քննարկում են տեղի ունեցածը:

Հետաքրքիր է` այս անգա՞մ էլ Գագիկ Ծառուկյանը կների Նապոլեոն Ազիզյանին, քանի որ դաշինքը, կարծես, մշտապես իր ընդդիմադիր լինելու հանգամանքը բացատրելու խնդիր ունի:

Ամալյա Առաքելյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica