close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2018
+26°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես ո´չ մերոնց խաղալիքն եմ, ո´չ «Ելք»-ի, ոնց ուզենամ՝ կքվեարկեմ. Նապոլեոն Ազիզյան

Քաղաքական

20 Դեկտեմբերի 2017, 16:16
 Ես ո´չ մերոնց խաղալիքն եմ, ո´չ «Ելք»-ի, ոնց ուզենամ՝ կքվեարկեմ. Նապոլեոն Ազիզյան

Ամեն մարդ ինքը գիտի՝ ոնց քվեարկի. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը՝ անդրադառնալով այսօր Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ խորհրդարանում առաջացած իրարացմանը։ 

«Ես գնացի, քարտուղարությանը տեղյակ պահեցի, որ չէի քվեարկել. ձեռս ուղղակի կպել է։ Ասացին` գնա հայտարարություն արա, որ չես քվեարկել: Մինչև եկա, էդ թեման փակեցին, պրծավ»,- ասաց պատգամավորը։

Ճշտող հարցին, թե ինչպե՞ս է կպել կոճակին, որ արձանագրվել է քվեարկություն, Ազիզյանն ասաց. «Լուռ ծիծաղալով, էլ ոնց կպավ։ Ես ո'չ մերոնց խաղալիքն եմ, ո'չ «Ելք»-ի խաղալիքն եմ, ոնց ուզենամ` կքվեարկեմ, տենց էլ կասեմ։ Ես քվեարկությունից հետո տեսա աժիոտաժը, գնացի քարտուղարություն, մինչև եկա` հայտարարություն անելու, բանը բանից անցավ։ Հիմա էլ եսիմ ինչ են դարձրել»:

Պատգամավորը միևնույն ժամանակ չի կիսում այն տեսակետը, թե օրենքն անօրինական է ընդունվել: «Համաձայն չեմ, որ անօրինական է ընդունվել, քանի որ «Ծառուկյան» դաշինքն այսօր առավոտյան ֆրակցիայում որոշել է կողմ քվեարկել»,- ասաց նա։

Հարցին՝ հիմա ինքը ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն, Ազիզյանը պատասխանեց. «Ես իմ խառնվածքով ընդդիմություն եմ` միշտ, բոլոր ժամանակներում, բայց ես ընենց ընդդիմություն չեմ, որ սև ակնոցներ դնեմ, լավին էլ ասեմ` լավ, վատին էլ ասեմ` վատ։ Առավոտ ֆրակցիայում ասել են, որ մենք այդ օրենսդրական նախաձեռնությանը կողմ ենք քվեարկելու»։

Հարգելի ընթերցող...
25 Հունիսի 2018, 11:55 Հարգելի ընթերցող...
Խորովածի ծուխ` Օպերայում
23 Հունիսի 2018, 20:37 Խորովածի ծուխ` Օպերայում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica