close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աննախադեպ թվով այցելուներ. 3 ամսում 43 500 մարդ է այցելել` Այվազովսու գործերը դիտելու

Մշակույթ

20 Դեկտեմբերի 2017, 16:01
 Աննախադեպ թվով այցելուներ. 3 ամսում 43 500 մարդ է այցելել` Այվազովսու գործերը դիտելու

Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15-ին բացվեց «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը: Այս տարի լրանում էր աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը: Հոբելյանն ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի` 2017 -ի հիշարժան տարեթվերի շարքում:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Այվազովսկու կտավների ցուցադրությունն անախադեպ աճ է գրանցել: Ըստ նրա՝ պատկերասրահն այս տարի 80 000 այցելու է ունեցել, որոնցից 43.529-ը /սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 16-ը/ այցելել է պատկերասրահ՝ Այվազովսկու գործերը դիտելու:

«Նման մեծ թվով այցելուներ ունենալը նաև փիարի միջոցով է: Անկեղծ ասած՝ մենք ժամանակակից փիարի բոլոր մեթոդները կիրառել ենք, որպեսզի ցուցադրությունը գովազդենք: Որևէ ցուցադրություն նման թվաքանակով այցելություններ չի ունեցել»,- ասաց Ծատուրյանը:

Հիշեցնենք, որ ցուցադրությանը ներկայացված էր «Քաոս. Աշխարհի արարում» աշխարհահռչակ կտավը, որն առաջին անգամ էր ցուցադրվում Հայաստանում: Կտավը Հայաստան էր բերվել Վենետիկի Մխիթարյան միաբանությունից:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica