close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+7°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ելք»-ի` նախագահի թեկնածու առաջարկելու որոշումը հեռանկար չունի. Աղվան Վարդանյան

Քաղաքական

20 Դեկտեմբերի 2017, 16:00
 «Ելք»-ի` նախագահի թեկնածու առաջարկելու որոշումը հեռանկար չունի. Աղվան Վարդանյան

Որևէ քննարկում չենք արել ո'չ մեր կուսակցությունում, ո'չ մեր գործընկեր կուսակցության հետ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք ՀՅԴ-ն նախագահի սեփական թեկնածու կառաջադրի: Նա նշեց, որ այդ առումով դեռ որոշում չունեն, և երբ ժամանակը գա, կտեղեկացնեն իրենց որոշման մասին:

Ինչ վերաբերում է «Ելք»-ի` նախագահի թեկնածու առաջարկին, ապա պատգամավորն ասաց. «Ընդդիմության իրավունքն է: Եթե հիշում եք, «Ելք» դաշինքը նաև ԱԺ նախագահի թեկնածու էր առաջարկել, կարծեմ` 9 ձայն ստացավ: Ինձ համար` եթե որևէ նախաձեռնություն ես անում, ապա դա պետք է ունենա հեռանկար, բայց նրանք այլ կերպ են մտածում, իրենց իրավունքն է»:

Հարցին` «Ելք»-ի առաջարկն ինչո՞ւ հեռանկար չունի, Վարդանյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ «Ելք» դաշինքին հաջողվի համոզել «Ծառուկյան» կուսակցությանը, նրանք կունենան 40 ձայն, իսկ ՀՀ-ում 40 ձայնով նախագահ չի ընտրվելու, նախագահ ընտրվելու է ¾-րդով առաջին փուլում, եթե չեղավ առաջին փուլով, հաջորդ փուլերը կլինեն 2/3 և այլն, իսկ 40 ձայնով ոչ մի կերպ 51 տոկոս չի կազմվում»:

Հարցին` ինչո՞ւ գոնե նախագահի պաշտոնն իշխանությունը չի տալիս ընդդիմությանը` հաշվի առնելով այն փաստը, որ նախագահն այդքան լիազորություններ չի ունենալու, պատգամավորը պատասխանեց, որ ընդդիմությունն իրենց չի դիմել այդ հարցով: «Ընդդիմությունը դիմել է ընդդիմությանը, որպեսզի միավորվեն: Թող միավորվեն ամբողջովին, նոր այդ հարցը կքննարկենք»,- ասաց նա:

Ի՞նչ ընդդիմություն
12 Դեկտեմբերի 2018, 12:55 Ի՞նչ ընդդիմություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica