close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2018
+3°
+10°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2018
USD1485.13
GBP1617.04
EUR1553.48
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր գրողները միջազգային գրական փառատոների չեն մասնակցում և առաջիկա տարիներին դժվար էլ մասնակցեն

Մշակույթ

20 Դեկտեմբերի 2017, 15:24
 Մեր գրողները միջազգային գրական փառատոների չեն մասնակցում և առաջիկա տարիներին դժվար էլ մասնակցեն

Այսօր ամենակարևորը ժամանակակից հայ գրողին թարգմանելու խնդիրն է, և սա իրենց քաղաքականության գլխավոր ուղղությունն է. տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ 2017-ը բուռն տարի էր գրողների միության համար: Միլիտոնյանի հավաստմամբ՝ վերջին 5 տարիների ընթացքում հայ գրողների հարյուրավոր ստեղծագործություններ են թարգմանվել ու տպագրվել աշխարհի տարբեր երկրներում, անգամ Սովետական միության ժամանակ նման բան չի եղել: «Մեր գրողները նաև մի շարք փառատոների են մասնակցել, ինչը գրողի հանրահռչակմանն է նպաստում: Ընդհանուր առմամբ,  գրողների միությունն ընթացիկ տարում շուրջ 150  միջոցառում է իրականացրել՝ հոբելյաններ, հանդիսություններ»,- ասաց Միլիտոնյանը:  

Հարցին, թե արդյո՞ք հայ գրողները մասնակցել են միջազգային գրական հեղինակավոր փառատոների, նա պատասխանեց` ոչ, և առաջիկա տարիներին դժվար էլ մասնակցեն: «Դրսում մեր գրողների ներկայացվածության խնդիր ունենք: Այս հարցով պետք է հրատարակիչները զբաղվեն, այսինքն՝ թարգմանեն ու տարածեն մեր գրողների գործերը: Որևէ ստեղծագործական միություն, որքան էլ ջանա, չի կարող հասնել այն արդյունքին, որ գրողին միջազգային փառատոնի ներկայացնի, քանի որ դա հրատարակչության գործն է, անգամ՝ գրողը հրատարակչության հետ է հեղինակային իրավունքի պայմանագիր կնքում»,- ասաց Միլիտոնյանը:

Դիտարկմանը, թե այդ դեպքում միությունն այդքան թարգմանություններն ինչի՞ համար է անում, եթե դրանք միջազգային հանրությանը չեն հասնում, և դրսում մեր գրողներին չեն ճանաչում, Միլիտոնյանը պատասխանեց, որ իրենք անում են իրենց հասանելիք գործը, մնացածը հրատարակչի խնդիրն է: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica