close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2018
+23°
+26°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2018
USD1480.80
GBP1637.73
EUR1562.73
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միջազգային համաժողով Մոսկվայում՝ ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի նախաձեռնությամբ

Քաղաքական

20 Դեկտեմբերի 2017, 14:38
 Միջազգային համաժողով Մոսկվայում՝ ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի նախաձեռնությամբ

ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի նախաձեռնությամբ 2017 թ. դեկտեմբերի  15-ին Մոսկվայի «Պրեզիդենտ հոթելի» նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Հայ-ռուսական համագործակցություն. հեռանկարներն և հիմնական մարտահրավերները» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին երկու երկրների  պաշտոնական այրեր, դիվանագետներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ և հասարակական-քաղաքական  գործիչներ:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՌԴ-ում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան Վարդան Տողանյանը, ՌԴ-ում Արցախի Հանրապետության դեսպանորդ Ռուբեն Զարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՌԴ պետական դումայի պատգամավոր, «Անմահ գունդ» շարժման համանախագահ Նիկոլայ Զեմցովը, հասարակական-քաղաքական գործիչ Վիկտոր Կրիվոպուսկովը, ՌԴ նախագահին կից Ազգերի խորհրդի անդամ Իսմայիլ Շաբանովը, Մինսկի խմբի նակին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, քաղաքագետ, թալիշական մեջլիսի նախագահ Ֆախրադին Աբոսզոդան, Դաշնային խորհրդի բնապահպանական հանձնաժողովի խորհրդական Կարինե Արամյանը: Մասնակիցներին իր ողջույնի խոսքն էր հղել նաև ՌԴ պետդումայի պատգամավոր, դումայի գիտության և կրթության մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՌԺԴԿ կառավարման խորհրդի անդամ Բորիս Չերնիշովը: Համաժողովը նախագահում էր ՌԳԱԱ ակադեմիկոս, ՀԳԱ արտասահմանյան անդամ Ռուբեն Գարեգինի Մելքոնյանը:

Համաժողովին ներկայացվեցին հետևյալ զեկույցները.

-  «Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական կապերի զարգացման նոր հանգրվանները», զեկուցող՝ Արմեն Ռուստամյան, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ,  ՀՀ ԱԺ պատգամավոր.

-  «Հանրային դիվանագիտությունը և Հայաստանի ու Ռուսաստանի ոչ կառավարական կազմակերպությունների դերը երկկողմ հարաբերություններում», զեկուցող՝ Վիկտոր Կրիվոպուսկով, ՌԴ հասարակական-քաղաքական գործիչ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ՀԲՌՄ նախագահ.

-  «Ռուսաստան և Հայաստան. ժամանակակից հիմնանդիրներ և ապագային ուղղված հույսեր», զեկուցող՝ Ալեքսանդր Աֆանասև, ՌԴ ԱԳՆ առաջին կարգի խորհրդական, քաղաքագետ, ռազմական պատմաբան.

-  «Եվրասիական ինտեգրացիան որպես երկրների կայուն զարգացման կարևորագույն գործոն», զեկուցող՝ Գյուլնուր Ռախմատուլինա Գալիմովնա, ԵԱՏՄ տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարարի խորհրդական. 

-  «Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների առանձնահատկությունները», զեկուցող՝ Ստանիսլավ Տարասով, «Ռեգնում» տեղեկատվական գործակալության արևելքի խմբագրության գլխավոր խմբագիր, քաղաքագետ, վերլուծաբան.

-  «Հայաստանի և Ռուսաստանի միջև գործարար համագործակցության և միջազգային գործակցության զարգացման գործիքակազմը», զեկուցող՝ Կարինե Արամյան, Ռուսաստանի Դաշնային Խորհրդի գիտական խորհրդի անդամ, ԱՊՀ Էներգախնայողության ազգային միության համակարգող.

-  «Ռուս-հայկական գործընկերություն. արդյունքներ և հիմնական մարտահրավերներ», զեկուցող՝ Սեյրան Բաղդասարյան, քաղաքագետ, հասարակական-քաղաքական գործիչ.

-  «Ռուս-հայկական ռազմավարական դաշնակցությունը որպես տարածաշրջանային անվտանգության երաշխիք», զեկուցող՝ Նորատ Տեր-Գրիգորյանց, ռազմական-քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ.

-  «Թուրքական լոբբիստական կառույցներն ու նրանց ազդեցությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա», զեկուցող՝ Վիկտոր Նադեին-Ռաևսկի, ՌԴ ազգային ակադեմիայի համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիիուտի առաջատար մասնագետ, Սևծովյան և Կասպիցովյան տարածաշրջանի քաղաքական-սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն.

-  «Արցախի ճանաչման հրամայականը գլոբալ և տարածաշրջանային անվտանգության համատեքստում», զեկուցող՝ Ռուբեն Զարգարյան, ՌԴ-ում Արցախի ներկայացուցչության խորհրդական, գիտությունների թեկնածու, Արցախի Հանրապետության ԱԳՆ առաջին կարգի խորհրդական. 

-  «Հայ-ռուսական հարաբերություններում առկա կնճիռներն ու դրանց լուծմանն ուղղված ճանապարհային քարտեզը», զեկուցող՝ Նարեկ Առաքելյան, քաղաքագետ, ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի մագիստրոս, հասարակական գործիչ:

Համաժողովի ավարտին ձևավորվեց աշխատանքային խումբ, որը պետք է մշակիև մասնակիցների վավերացմանը ներկայացնի առաջարկների և ուղերձների հռչակագիր՝ ուղղված երկու երկրների կառավարություններին:

Ռուս-հայկական համագործակցություն Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica