close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2018
+6°
+18°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2018
USD1480.13
GBP1670.45
EUR1587.25
RUB17.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ում ծեծկռտուք է տեղի ունեցել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների միջև

Քաղաքական

20 Դեկտեմբերի 2017, 14:34
 ԱԺ-ում ծեծկռտուք է տեղի ունեցել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների միջև

Ըստ ականատեսների` այսօր դատական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրինագծի քվեարկությունից հետո, երբ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները գնացել էին քննարկելու տեղի ունեցածը, իրար են ծեծել «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Արթուր Մանուկյանը, ով նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է, և Սերգեյ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ քվեարկության ժամանակ Նապոլեոն Ազիզյանը կողմ էր քվեարկել, ինչի պատճառով էլ օրինագիծն ընդունվեց:

Ականատեսները նշում են, որ Սերգեյ Բագրատյանը հայհոյել է Ազիզյանին` կողմ քվեարկելու համար, ինչը դուր չի եկել Արթուր Մանուկյանին: Նա իր հերթին սկսել է հայհոյել Բագրատյանին` ասելով, որ Ազիզյանն իր հոր ընկերն է: Հետագա վիճաբանությունը շարունակվել է Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում, որտեղ արդեն պատգամավորները սկսել են ծեծել իրար, և ԱԺ միջանցքում լսվել են պատգամավորների հայհոյանքները և սպառնալիքները: Ծեծկռտուքին ներկա պատգամավորները` Դավիթ Մանուկյանը և Հրանտ Մադաթյանը, տևական ժամանակ չեն կարողացել բաժանել նրանց, և միայն 10-15 րոպե տևած ծեծկռտուքից հետո է, որ կողմերը պայմանավորվել են հանդիպել և հարաբերությունները պարզել ԱԺ շենքից դուրս:

Լուրեր կան, որ այս պահին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ են և քննարկում են տեղի ունեցածը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica