close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2018
-2°
+1°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2018
USD1483.21
GBP1666.01
EUR1592.37
RUB18.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿՄ Դիլիջանի ստեղծագործական տան 5 քոթեջ վերանորոգվել է, ևս 3-ը կվերանորոգվի

Մշակույթ

20 Դեկտեմբերի 2017, 13:55
 ԿՄ Դիլիջանի ստեղծագործական տան 5 քոթեջ վերանորոգվել է, ևս 3-ը կվերանորոգվի

Ընթացիկ տարին Հայաստանի կոմպոզիտորների միության համար լեցուն է եղել համերգներով, փառատոներով: Այսօր ԿՄ նախագահ Արամ Սաթյանը լրագրողներին հայտնեց, որ այս տարի լրացավ կոմպոզիտորների միության 85-ամյակը, և հոբելյանական տարվա շրջանակներում անցկացվել է երբևէ չտեսնված մեծ փառատոն: Փառատոնը, ըստ նրա, բաղկացած էր տարբեր ժանրեր ընդգրկող 10 համերգից: «Շատ կարևոր է, որ կոմպոզիտորները կարողանում են աշխատել և իրենց ստեղծագործությունները հասցնել ունկնդրին։ Կոմպոզիտորի համար, առհասարակ, շատ կարևոր է, որպեսզի իր ստեղծագործությունները հնչեն»,- ասաց Սաթյանը:

Yerkir.am-ի հարցին, թե այս տարի վերընտրվեց ԿՄ նախագահի պաշտոնում, շա՞տ անելիքներ կային` կիսատ մնացած, և ո՞րն է լինելու իր հիմնական թիրախը, Սաթյանը պատասխանեց, որ առաջին հերթին շարունակելու է կիսատ մնացած գործերը, որոնք շատ են: «Չորս տարին, բնականաբար, քիչ ժամկետ էր` ամեն ինչ ավարտին հասցնելու համար: Կարևոր է շարունակել մեր սկսած քաղաքականությունը, այն է՝ ներկայացնել հայ կոմպոզիտորների գործերը Հայաստանում և արտերկրում»,- նշեց նա։

Մեր հաջորդ հարցին, թե կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տունն ի՞նչ վիճակում է, և արդյո՞ք կարողանում են քոթեջներից շահույթ ստանալ, ինչը խոստացել էր անել դեռ 4 տարի առաջ՝ ԿՄ նախագահ ընտրվելու ժամանակ, Սաթյանը պատասխանեց, որ արդեն իսկ 5 քոթեջ են վերանորոգել: «Քոթեջները վերանորոգվել են անհատների միջոցների հաշվին, և սա ճանապարհներից մեկն էր, որ դրանք չփլուզվեն: Քոթեջները շատ վատ վիճակում են, այս տարիներին չեն վերանորոգվել: Նախատեսվում է ևս 3 քոթեջ վերանորոգել: Մենք այսպիսի քայլի ենք դիմել՝ անհատը վերանորոգում է քոթեջը, իսկ շահագործումից ստացած գումարը մենք նրան ենք փոխանցում որոշակի տարիների ընթացքում: Դրան զուգահեռ, մեր կոմպոզիտորները կարող են գնալ ու անվճար հանգստանալ այնտեղ»,- ասաց Սաթյանը: 

ԱԺ նիստն՝ ուղիղ
16 Հունվարի 2018, 10:22 HES_VIDEOԱԺ նիստն՝ ուղիղ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica