close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2018
+8°
+10°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դա սահմանադրական օրենք չէր, և 63 ձայնի խնդիր չկար. Դավիթ Հարությունյան

Քաղաքական

20 Դեկտեմբերի 2017, 13:45
 Դա սահմանադրական օրենք չէր, և 63 ձայնի խնդիր չկար. Դավիթ Հարությունյան

Այս օրենքի հետ կապված` 63 ձայնի խնդիր չկար. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ խոսքը վերաբերում է ոչ թե դատական օրենսգրքին, այլ գործող դատական օրենսգրքում տեղի ունեցող փոփոխություններին:

«Կարծես թե դահլիճում ևս կար շփոթ, և քննադատություններ էին հնչում, որոնք այդ օրենքով չէին կարգավորվում: Ինչ վերաբերում է` արդյո՞ք սահմանադրական օրենք է գործող դատական օրենքում փոփոխություններ կատարելը, իմ կարծիքով` ոչ, սահմանադրական օրենք չէ»,- բացատրեց նախարարը:

Նա նաև հավելեց, որ սահմանադրական օրենք է այն կանոնակարգը, որով կարգավորվում է այս ԱԺ-ի աշխատանքը: «Սահմանադրական օրենք է նաև այն դատական օրենսգիրքը, որը ես այսօր ներկայացնում եմ, բայց ոչ այն փոփոխությունները, որ երեկ ներկայացնում էր իմ օգնականը, դրանք տարբեր են: Այն օրենսգիրքը, որը ես ներկայացնում եմ, անդրադարձ է կատարում Սահմանադրությամբ նախատեսված հարցերին»,- ասաց նախարարը:

Դիտարկմանը` ԱԺ նախագահ Բաբլոյանը հայտարարեց, որ սահմանադրական օրենք է, և հաստատելու համար հարկավոր է պատգամավորների ձայների 3/5-ը, Հարութունյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ շփոթմունքը հենց այդտեղից է եկել, սա սահմանադրական օրենք չէ: Որովհետև այն հարցերը, որ չեն կարգավորվում Սահմանադրությամբ, կարող ես կարգավորել այլ օրենքներով. անունը կդնես դատական օրենսգիրք, թե` որևէ այլ օրենք, ոչ մի տարբերություն չկա»:

Վերջում նախարարը հավելեց, որ տվյալ դեպքում իրականում 63 ձայնի պահանջ չկա, այն կա դատական նոր օրենսգրքի համար, որն ինքը ներկայացնում էր:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica