close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2018
-1°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատական օրենսգիրքն ընդունվեց Ազիզյանի քվեարկության արդյունքում. դիտավորությո՞ւն, թե՞ տեխնիկական սխալ

Քաղաքական

20 Դեկտեմբերի 2017, 12:25
 Դատական օրենսգիրքն ընդունվեց Ազիզյանի քվեարկության արդյունքում. դիտավորությո՞ւն, թե՞ տեխնիկական սխալ

Հայտնել ենք, որ Դատական օրենսգրքի մասին օրենքն ԱԺ-ում սկանդալով ընդունվեց, և պատճառը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի քվեարկությունն էր: Խմբակցությունը նախօրոք որոշել էր չմասնակցել քվեարկությանը, որպեսզի օրենքը չանցնի, սակայն Ազիզյանը կողմ էր քվեարկել: Այս պահին «Ծառուկյան» խմբակցությունը դադարեցրել է բոյկոտը և վերադարձել նիստերի դահլիճ:

Կատարվածի մասին ԱԺ ամբիոնից խոսեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց, որ այն, ինչ րոպեներ առաջ տեղի ունեցավ ԱԺ-ում, իրենց համար անընդունելի է: «Խորհրդարանական կառավարմամբ հանրապետությունում նման գործելաոճն անընդունելի է: Հրապարակում եմ Նապոլեոն Ազիզյանի դիմումը, որն արդեն իսկ ներկայացվել է ԱԺ նախագահին: Հայտնում եմ ձեզ, որ 2017 թվականի դեկտեմբերի 20-ին «ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությանը նա, ինչպեսև «Ծառուկյան» խմբակցության բոլոր անդամները չեն մասնակցել: Մենք չենք մասնակցել և, ստեղծված իրավիճակը տեսնելով, գնահատելով, առհասարակ դուրս ենք եկել դահլիճից: Սա մեր պաշտոնական մոտեցումն է: Նապոլեոն Ազիզյանը տեղից բացականչել է, որ չի մասնակցել, և մոտեցել է ԱԺ քարտուղարությանը ու տեղեկացրել, որ չի մասնակցել, կոճակի սեղմումը եղել է տեխնիկական վիճակ»,- ասաց նա:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ նշեց, որ Ազիզյանը չի արտահայտել իր կարծիքն այդ պահին: «Երբ Մախմուդյանի կոճակը չէր աշխատում, և նա չէր քվեարկել, նա վարման կարգով ելույթ ունեցավ և դրա մասին արտահայտվեց»,- ասաց նա` ակնարկելով, որ եթե Ազիզյանը չի մասնակցել քվեարկությանը, պետք է վարման կարգով ելույթ ունենար: Բաբլոյանը ներկայացրեց ԱԺ կանոնակարգ- օրենքի 66 կետի դրույթները, որոնցով սահմանվում է, որ կողմ, դեմ, ձեռնպահ քվեարկած պատգամավորը չի կարող վիճարկել կամ փոփոխել իր քվեարկությունը:

Գնաճի մասին...
17 Հունվարի 2018, 14:46 Գնաճի մասին...

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica