close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2018
+23°
+26°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2018
USD1480.80
GBP1637.73
EUR1562.73
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ԱԳ փոխնախարարը մատնանշել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների կարևոր ձեռքբերումները

Քաղաքական

19 Դեկտեմբերի 2017, 21:41
 ՀՀ ԱԳ փոխնախարարը մատնանշել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների կարևոր ձեռքբերումները

Դեկտեմբերի 19-ին ԱԺ-ում մեկնարկեց ՀՀ-ԵՄ Խորհրդարանական համագործակցության կոմիտեի 17-րդ հանդիպումը։ Քննարկումների օրակարգում ընդգրկված են Եվրամիության հետ Հայաստանի երկկողմ հարաբերություններին առնչվող կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ազդեցությունը քաղաքական ու տնտեսական բարեփոխումների գործընթացի վրա, արդյունաբերության, գյուղատնտեսության, Էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և այլ ոլորտներում համագործակցության նոր շրջանակը, Ժողովրդավարությունն ու հիմնարար իրավունքների պաշտպանությունը Հայաստանում և այլն։

Նիստին ողջյունի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ով իր ելույթում, նոր շրջանակային համաձայնագրին զուգահեռ, մատնանշեց 2017թ. ընթացքում ՀՀ—ԵՄ հարաբերությունների կարևոր ձեռքբերումները, ինչպիսիք են՝ Գործընկերության առաջնայնությունների հաստատումը, «Ընդհանուր ավիացիոն գոտու» համաձայնագրի նախաստորագրումը, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու շուրջ բանակցությունների ավարտը և այլն։

Վերահաստատելով ՀՀ իշխանությունների հանձնառությունը՝ շարունակել երկրում ընթացող լայնածավալ բարեփոխումները՝ Կարեն Նազարյանը նաև կարևորեց Եվրախորհրդարանի ու նրա անդամների շարունակական աջակցությունն այս գործընթացում։

Տարածաշրջանային կայունության պահպանման համատեքստում փոխնախարար Նազարյանը բարձր գնահատեց այն հանգամանքը, որ ԵՄ-ն տարբեր մակարդակներով հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ԼՂ հակամարտության խաղաղ և միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա կարգավորմանն իր աջակցության մասին, այդ թվում նաև ս․թ. հուլիսի 5-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում, ուր, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, ի թիվս կարգավորման այլ սկզբունքների, զորակցություն է հայտնվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica