close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2018
-2°
+1°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2018
USD1483.21
GBP1666.01
EUR1592.37
RUB18.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ-ն կօժանդակի Հայաստանի հավակնոտ բարեփոխումներին. Սվիտալսկի

Քաղաքական

19 Դեկտեմբերի 2017, 16:43
 ԵՄ-ն կօժանդակի Հայաստանի հավակնոտ բարեփոխումներին. Սվիտալսկի

Նոր Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված համաձայանգիրը կօգնի ընդլայնել համագործակցության շրջանակը. ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում հայտարարեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Կօգնի խորացնել մեր երկխոսությունը բոլոր ոլորտներում. այդ ոլորտներն ընդգծված են համաձայնագրի տեքստում: Հայաստանը առաջին պետությունն է Արևելյան գործընկերության պետություններից, որը բանակցեց ԵՄ-ի հետ նոր տեսակի փաստաթուղթ` ավիացիոն ընդհանուր տարածքի մասին համաձայնագիր ստորագրելով, որը նույնպես շատ կարևոր օգուտ կարող է բերել մեր հարաբերություններին»,- ասաց Սվիտալսկին:

Նա նշեց, որ նոյեմբերի վերջին կարողացել են համաձայնեցնել օժանդակության նոր միասնական շրջանակային ծրագիրը: «Դրանով սահմանվում են աջակցության ոլորտները Հայաստանում: ԵՄ-ն պլանավորում է ավելացնել իր հատկացումների չափը Հայաստանին 20-25 տոկոսի չափով»,- ասաց դեսպանը:

Համաձայնագրի կարևորությունը Սվիտալսկին պայմանավորեց նաև խորհրդարանական նոր հարաբերությունների ձևաչափով: «Մենք` որպես գործադիրի ներկայացուցիչներ, լիահույս սպասում ենք համաձայնագրի սահուն վավերացմանը խորհրդարանական բոլոր մարմիններում, որպեսզի սկսենք համաձայնագրի կիրառման հաջորդ փուլը, որպեսզի պահպանենք ձեռք բերված թափը և սկսենք օգուտներ քաղել համաձայնագրի ներուժից»,- ասաց նա:

Նա նաև հավելեց, որ խորհրդարանական մարմինների մշտադիտարկումն էլ ավելի կարևոր է դառնալու, և կոչ արեց ԵՄ պատգամավորներին, որպեսզի շահակիցներ զգան իրենց այս գործընթացներում: «ԵՄ-ն Հայաստանում շատ պարզունակ անելիք ունի, այն վերաբերում է բարեփոխումներին օժանդակելուն և խաղաղությանը: Հայաստանը շատ հավակնոտ բարեփոխությունների շրջանակ է նախաձեռնել, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների` մարդու իրավունքներից մինչև տնտեսության զարգացում: Որպես ԵՄ` մենք առաջնահերթ ենք համարում օժանդակող  և ֆինանսական օժանդակություն ցուցաբերող լինելն այս գործընթացում»,- խոսքն ամփոփեց Սվիտալսկին:

ԱԺ նիստն՝ ուղիղ
16 Հունվարի 2018, 10:22 HES_VIDEOԱԺ նիստն՝ ուղիղ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica