close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+13°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումը մեր գիտակցված ընտրությունն է. Արա Բաբլոյան

Քաղաքական

19 Դեկտեմբերի 2017, 15:44
 Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումը մեր գիտակցված ընտրությունն է. Արա Բաբլոյան

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ օրեր առաջ Բրյուսելում Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը հավակնոտ փաստաթուղթ է, որը նոր էջ է բացում երկկողմ հարաբերությունների պատմության մեջ:

«Հայաստանն անկախությունից ի վեր հայտարարել է, որ երկրի առաջնային ուղղություններից մեկն է Եվրոպայի հետ սերտ համագործակցությունը: Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումը մեր գիտակցված ընտրությունն է, և այդ գործընթացն անշրջելի է, իսկ ապացույցը` եվրոպական կառույցների հետ տարիների ի վեր համագործակցությունը»,- շեշտեց Բաբլոյանը:

Ըստ նրա` այդ կառույցների հետ համագործակցության լավագույն օրինակը ԵՄ-ի կողմից տարիներ շարունակ ՀՀ ինստիտուցիոնալ, պետական կառույցների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի և մի շարք այլ ծրագրերի համար տրամադրվող միջոցներն են։ «Դրանց շնորհիվ հսկայական աշխատանք է կատարվել, որի համար մենք շնորհակալ ենք: Գոհունակությամբ կարող ենք նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում մեր երկրին հաջողվեց իրականացնել 15 թվականին ստանձնած պայմանագրերը»,- ասաց ԱԺ նախագահը:

Բաբլոյանն անդրադարձավ նաև Արցախյան հիմնախնդրին: «Հայաստանը միշտ տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման կողմնակից է եղել, և այդ մեր ձգտմանը կողմնակից են եղել նաև մեր եվրոպական գործընկերները»,- ասաց նա:

«Կարևոր էր, որ ԵՄ հետ համաձայնագիրը ևս մեկ անգամ վերահաստատում է ԵՄ հանձնառությունը` աջակցել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների կողմից ԼՂ խնդրի խաղաղ կարգամավորմանը: Թեև Ադրբեջանը միշտ խարխլում է հարցի խաղաղ լուծումը, միևնույն է հարցը պետք է կարգավորվի երեք սկզբունքի` ուժի չկիրառման, տարածքների ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, որն ընկած է Մինսկի խմբի հայտարարությունների հիմքում: Հակամարտության կարգավորումն, առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի, հնարավոր չէ: Հայաստանը մնում է խաղաղության և կայուն զարգացման իր տեսլականին»,- եզրափակեց ԱԺ նախագահը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica