close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2018
+3°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավիթ ջան, թող հացադուլը, գնացեք, աշխատեք կառավարության հետ. Էդուարդ Շարմազանով

Քաղաքական

19 Դեկտեմբերի 2017, 14:32
 Դավիթ ջան, թող հացադուլը, գնացեք, աշխատեք կառավարության հետ. Էդուարդ Շարմազանով

Տարկետում լինելու է և մնալու է, դա մեր ընդունված օրենքով է, և դրա մեջ գրված չէ, որ տարկետում չի լինելու. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով «Հանուն գիտության զարգացման» անդամների` կրկին հացադուլը վերսկսելու որոշմանը:

«Օգտվելով առիթից` խնդրում եմ նրանց դադարեցնել հացադուլը և վերադառնալ կառուցողական փուլ: Արտակ Զաքարյանն էլ ասաց, որ ՊՆ-ն Դավիթ Պետրոսյանից և նրանցից սպասում էր ոչ թե հացադուլ, այլ առաջարկություններ: Ես նոյեմբերի 22-ի քննարկումից հետո այլ քննարկման չեմ մասնակցել, մեր նպատակն էր կառավարության և ուսանողների մոտեցումները քննարկել իրար հետ: Մեր միջնորդությամբ երեք-չորս անգամ ԿԳ նախարարի հետ էին հանդիպել, մի քանի անգամ էլ` ՊՆ-ի հետ: Մեր հանդիպման ժամանակ ես նրանց հորդորել եմ, ասել եմ` շատ մեծ, մաքսիմալիստական ցանկությունները կամ նպատակները կարող են գուցե հիասթափություն առաջացնել»,- ասաց Շարմազանովը:

Ըստ նրա` ուսանողներին ինքն ասել է, որ եթե 20 առաջարկներից 5-ն էլ ընդունվի, ապա դա էլ է առաջընթաց:

Դիտարկմանը` նրանց որևէ առաջարկ չի ընդունվել,  Շարմազանովը պատասխանեց. «Այն, որ 5-րդ կետը մտցվել է, դա արդեն ընդունել է նշանակում: Նրանք երկու առաջարկ են արել: ՊՆ-ն, ըստ նրանց, հիմնավոր մերժել է մեկը, մյուսի շուրջ քննարկումներ են: Ո՞նց եղավ, որ ոչ մի առաջարկ չի ընդունվել»:

Հիեցնենք, որ ՊՆ-ն մերժել էր ուսանողների այն առաջարկը, որ արձակուրդների ընթացքում ծառայություն իրականացնեն, դասերի ժամանակ սովորեն: «Մեր քննարկումների ժամանակ էլ ասվել է, որ այդ առաջարկը մերժվում է, իսկ երկրորդ առաջարկի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են: Քննարկման արդյունքը չպետք է լինի քո 100% ասածների ընդունումը»,- ասաց Շարմազանովը, ապա նշեց, որ չի կարող ասել, թե ինչու են ուսանողները կրկին հացադուլ անում:

Դիտարկմանը` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը տղաներին մեղադրել է առաջադրանք կատարելու մեջ, նա արձագանքեց, որ ինքը մարդկանց գնահատականներ չի տալիս և բազմիցս ասել է տղաների մասին իր կարծիքը:

«Պարզապես ափսոսում եմ, որ տղաները գնացին այդ ճանապարհով: Եթե ինձ ավագ ընկեր են ընդունում, մարդ են ընդունում, խնդրում եմ, ընդհանուր գործի շահերից ելնելով, դուրս գալ հացադուլից, շարունակել քննարկումները: Ես եթե մի բանում համոզված չլինեմ, չեմ կարող հայտարարություն անել: Դավի'թ ջան, եղբա'յր, թող հացադուլը, գնացեք, աշխատեք կառավարության հետ, սա ամենաճիշտ ճանապարհն է, հացադուլը ճիշտ չէ»,- ասաց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ երեկ «Հանուն գիտության զարգացման» անդամները հացադուլը վերսկսելու որոշում էին կայացրել` նշելով, թե իշխանությունները չեն կատարել իրենց պահանջները, և  նրանց հետ քննարկումներն ավարտված են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica