close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2018
-1°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե չունենք նախագահի թեկնածու, դա չի նշանակում` պետք է սատարենք «Ելք» դաշինքի թեկնածուին. Գևորգ Պետրոսյան

Քաղաքական

19 Դեկտեմբերի 2017, 13:47
 Եթե չունենք նախագահի թեկնածու, դա չի նշանակում` պետք է սատարենք «Ելք» դաշինքի թեկնածուին. Գևորգ Պետրոսյան

ԱԺ-ում «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների պատգամավորները դռնփակ քննարկում էին իրականացնում:  Մինչ այդ լրագրողների հարցին` արդյո՞ք նախագահի թեկնածուի հարցն են քննարկելու, պատգամավորները բացասական պատասխան տվեցին: «Սա այն չէ, ինչ մտածում եք»,- ժպտալով շտապեց ասել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք՝ «Ելք» խմբակցությունը դիմել էր «Ծառուկյան» խմբակցությանը՝ Արտակ Զեյնալյանին նախագահի թեկնածու առաջադրելու հարցում սատարելու առաջարկով։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ քննարկման թեման հանրապետության նախագահի թեկնածուին չի վերաբերել: Նա տեղեկացրեց, որ դաշինքը նոր է ստացել «Ելք»-ի դիմումը:

«Դե հիմա «Ելք»-ն ակնկալում է, ոչ մեկի չես կարող զրկել ակնկալիքներից: Այլ է խնդիրը, թե այդ ակնկալիքները, որքանով են իրականանալի մեր մասով: Ցանկացած հարցում և այդ թվում այս հարցում բանակցությունը ենթադրում է երկու կողմի հավասար մասնակցություն: Իսկ իրենք պարզե՞լ են` մենք ունե՞նք թեկնածու, թե՞ ոչ, և ինչ է մենք պարտադրված ե՞նք»,- ասաց Պետրոսյանը:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ այս պահին իրենք նախագահի թեկնածու չունեն, և որ դաշինքի օրակարգում նման հարց չկա:

«Եթե չունենք թեկնածու, դա չի նշանակում, որ մենք պետք է սատարենք «Ելք» դաշինքի թեկնածուին: Սա քննարկումների արդյունքում պետք է որոշվի, սա անհատ պատգամավորի կողմից որոշվելիք հարց չէ: Երբ որ քննարկումը լինի կտեղեկացնենք»,- հավելեց պատգամավորը:

Հարցին` հնարավո՞ր է «Ծառուկյան» դաշինքը սատարի Հանրապետականի նախագահի թեկնածուին, նա ասաց. «Ես այս պահին ոչինչ չեմ կարող բացառել, քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել: Ես չգիտեմ` ով կառաջադրվի, ով չի առաջադրվի, Հանրապետականի ներքին գործերին խառնվելու ցանկություն ընդհանրապես չունեմ, բայց էստեղ չշեշտենք կուսակցական պատկանելությունը: Տեսականորեն չի բացառվում, որ ցանկացած քաղաքական ուժ էլ ներկայացնի այնպիսի թեկնածու, ով իր գործնական և անձնական հատկանիշներով լիարժեք բավարարվում է Սահմանադրության և կյանքով ՀՀ նախագահին ներկայացվող պահանջներին»:

Ինչ վերաբերում է հարցին` Սերժ Սարգսյանը բավարարո՞ւմ է այդ պահանջներին, Պետրոսյանը պատասխանեց, որ որևէ մեկի վերաբերյալ դատողություն չի անի, և այդ հարցերը պետք է տալ նրա կուսակցության ներկայացուցիչներին:

Գնաճի մասին...
17 Հունվարի 2018, 14:46 Գնաճի մասին...

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica