close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+22°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանական բանտերում արգելված է ցանկացած կրոնական գրականություն, բացի մուսուլմանականից. Լապշին

Աշխարհ

19 Դեկտեմբերի 2017, 13:16
 Ադրբեջանական բանտերում արգելված է ցանկացած կրոնական գրականություն, բացի մուսուլմանականից. Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր բլոգում պատմել է, որ ադրբեջանական բանտերում արգելված է ցանկացած կրոնական գրականություն, բացի մուսուլմանականից:

Լապշինի խոսքով` երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռը տեղափոխել է իրեն Մինսկից Բաքու, իր մոտ մի քանի գիրք է եղել, այդ թվում՝ հրեական Թորան և ուղղափառ քարոզիչ հայր Արսենիի՝ կյանքի մասին պատմվածքների ժողովածուն: Սակայն բանտի աշխատակիցները գրքերը հայտնաբերելուց հետո ցուցադրաբար գետնին են նետել երկու գիրքն էլ՝ ասելով, թե, Ալլահից բացի, այլ Աստված չկա, այնուհետև աղբամանն են գցել գրքերը:

«Սակայն Ադրբեջանում հանդուրժողականության դարաշրջան է, եթե չեմ սխալվում, եթե դուք մուսուլման չեք, ձեզ համար դժվար կլինի: Ինձնից անկախ հիշեցի Ադոլֆ Ալոիզովիչի իշխանության գալուց հետո նացիստների կողմից գրքեր այրելը»,- գրել է Լապշինը:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica