close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2018
+9°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2018
USD1480.13
GBP1670.45
EUR1587.25
RUB17.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ջուր կուգա»-ն՝ դուդուկահար և դհոլահար Մխիթարյան քույրերի ներկայացմամբ

Մշակույթ

19 Դեկտեմբերի 2017, 12:57
 «Ջուր կուգա»-ն՝ դուդուկահար և դհոլահար Մխիթարյան քույրերի ներկայացմամբ

Ժողովրդական ստեղծագործությունը՝ ժամանակակից գործիքավորմամբ: Դուդուկահար և դհոլահար քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները դեկտեմբերի 19-ին ներկայացրել են նոր  տեսահոլովակ:  «Մխիթարյան քույրեր և ընկերներ» խումբը տեսահոլովակում  կատարում է  «Ջուր կուգեր» ստեղծագործությունը: Նշենք, որ քույրերից բացի խմբում հանդես են գալիս  պրոֆեսիոնալ  երաժիշտներ Արեգ Առուստամյանը (դաշնամուր), Գուրգեն Ամիրյանը (բաս կիթառ),  Ալեքսանդր Գրիգորյանը և Արթուր Մարտիրոսյանը (հարվածային գործիքներ):

Ստեղծագործությունն ինքնատիպ է նաև այն առումով, որ, բացի նվագելուց, խմբի անդամները նաև երգում են: «Ջուր կուգեր»-ի երաժիշտների մեկնաբանությունը շատ  հետաքրքիր  է և  յուրահատուկ: Ի դեպ, գործիքավորումը կատարել է հենց խումբը: Եվ այս տեսանկյունից  գործի նկատմամբ ինքնատիպ մոտեցում է ցուցաբերվել:  Պահպանվել են հայկական ժողովրդական  գործերի բոլոր ավանդույթները ու միևնույն ժամանակ ստեղծագործությունը  ժամանակակից, թարմ շունչ է ստացել: 

Տեղեկացնենք, որ տեսահոլովակի ձայնագրությունն ու տեսագրությունն արվել է  Եղիշե  Պետրոսյանի «Արձագանք» ստուդիայում: Ռեժիսորն է Կարեն Ստեփանյանը:

Աննա և Անահիտ Մխիթարյանների երաժշտական գործունեությունը բուռն  արձագանք է  ստանում հասարակության մեջ: Մխիթարյան քույրերը  համագործակցում  են  տարբեր  խմբերի, այդ թվում` ջազ և անհատ կատարողների հետ: 2017թ. մայիսի 29-ին ծննդավայր  Վանաձորի  Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում Մխիթարյան քույրերն  իրենց  խմբի հետ առաջին անգամ հանդես եկան համերգով: Դրան հաջորդեց նաև երևանյան  մենահամերգը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Նշենք նաև, որ առաջիկայում Մխիթարյան քույրերն իրենց խմբի հետ ծրագրում են  համերգներով  հանդես  գալ Երևանում, մարզերում և  արտերկրում:  Սպասվում են  նաև այլ  անակնկալներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica