close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2018
+26°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարության և Վերականգնման վարկերի բանկի միջև համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել

Տնտեսական

18 Դեկտեմբերի 2017, 19:32
 Կառավարության և Վերականգնման վարկերի բանկի միջև համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը, որին հաջորդել է համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը:

Հանդիպմանը վարչապետը նշել է, որ հաճախակի երկկողմ շփումները վկայում են KfW-ի հետ համագործակցության կարևորության մասին, և Հայաստանը շահագրգռված է շարունակել ու զարգացնել այն: Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը ևս կնպաստի Գերմանիայի և Վերականգնման վարկերի բանկի հետ հարաբերությունների ամրապնդմանը: «Այսօր երկու փաստաթուղթ ենք ստորագրելու՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում» ծրագրի 2-րդ փուլի համար նախատեսվող վարկային համաձայնագիրը և «Գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի» համար նախատեսվող դրամաշնորհային համաձայնագիրը: Վերջինիս ներդրումը մեծապես կնպաստի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը», - ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետն առաջարկել է KfW-ին՝ դիտարկել նաև պետություն-մասնավոր հատված ձևաչափով համագործակցության ընդլայնման և մասնավոր հատվածում ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները՝ նշելով, որ միջազգային դոնոր կառույցների հետ նման ձևաչափով գործակցության հաջողված օրինակներ արդեն կան Հայաստանում:

KfW տարածաշրջանային տնօրենն արդյունավետ է գնահատել մեր երկրի հետ իրականացվող ծրագրերը և կարևորել ստորագրվելիք համաձայնագրերի նշանակությունը համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից: «Ամբողջ աշխարհում մեր պորտֆելում դուք առաջին երկիրն եք, որը գնում է գյուղատնտեսության ապահովագրության ճանապարհով: Մենք գիտենք, որ Հայաստանում փոքր ֆերմերները բավական լուրջ վնասներ են կրում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, և այս ծրագրի գաղափարը հենց պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափում գործելն է», - նշել է Օլաֆ Զիմելկան:

Հաջորդիվ ստորագրվել են համագործակցության վերաբերյալ փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի» վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը (5,3 մլն եվրո) և «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ I» ծրագրի 2-րդ փուլի համար նախատեսվող վարկային համաձայնագիրը (18,5 մլն եվրո): Առաջին համաձայնագրի շրջանակում իրականացվելիք ծրագիրն իր բնույթով եզակի է. ՀՀ և ԳԴՀ կառավարությունները համատեղ առաջին անգամ համամասնական սկզբունքով կաջակցեն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողներին՝ ապահովագրելով նրանց գործունեությունը կլիմայական ռիսկերից: ԳԴՀ կողմից 5,3 մլն եվրո գումարի չափով հատկացումը կտրամադրվի 2 մասնաբաժնով. 1-ին մասնաբաժինը կազմում է 4,8 մլն եվրո, որով բացառապես ֆինանսավորվելու են ներդրվող գյուղատնտեսության ապահովագրական համակարգի շրջանակում վաճառվող ապահովագրական պայմանագրերի ապահովագրավճարները, 2-րդ մասնաբաժինը՝ 515 հազ. եվրո, նախատեսված է համակարգի ներդրման խորհրդատուի ծախսերի ֆինանսավորման համար: ՀՀ կողմից համաֆինանսավորման գումարի չափը կազմում է 5 մլն եվրո:
Երկրորդ համաձայնագրով նախատեսվող միջոցներն ուղղվելու են Կումայրիի ոռոգման ջրատար թունելի ընդլայնմանը, խողովակաշարի համակարգի կառուցմանը, մոտ 740 հատարածքի ավելի արդյունավետ ոռոգումն իրականացնելու նպատակով ոռոգման սարքավորումների ձեռքբերմանն ու տեղադրմանը: 

Հարգելի ընթերցող...
25 Հունիսի 2018, 11:55 Հարգելի ընթերցող...
Խորովածի ծուխ` Օպերայում
23 Հունիսի 2018, 20:37 Խորովածի ծուխ` Օպերայում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica