close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2018
+0°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա կապրիզի է նմանվում. Զաքարյանը` ուսանողների` հացադուլը սկսելու որոշման մասին

Հասարակություն

18 Դեկտեմբերի 2017, 15:30
 Սա կապրիզի է նմանվում. Զաքարյանը` ուսանողների` հացադուլը սկսելու որոշման մասին

Ստացվում է` գործ ունենք երիտասարդների խմբի հետ, որը փորձում է շանտաժի միջոցով ինչ-որ բանի հասնել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը` անդրադառնալով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության այն հայտարարությանը, թե իրենց բանակցություններն իշխանության հետ ավարտված են, և իրենք սկսում են հացադուլ:

«Երիտասարդների հետ վերջին հանդիպումը պաշտպանության նախարարի մոտ է եղել, և եղել է  հստակ պայմանավորվածություն: Երիտասարդներին տրվել է հնարավորություն ներկայացնելու առաջարկություններ, որին մենք սպասում ենք: Ինքս կապվել եմ երիտասարդներից մեկի հետ և ասել, որ այս շաբաթվա մեջ ներկայացնեն առաջարկություններ, համաձայն որոնց` հնարավորություն կլինի կառավարության որոշմամբ հստակ սահմանելու գիտության և կրթության ոլորտում նշանակալի ձեռքբերումներ ու հստակ տաղանդ ունեցող ուսանողներին տարկետման իրավունք տալը»,- նշեց Զաքարյանը:

Պաշտպանության նախարարի տեղակալի համար տարօրինակ է, որ երիտասարդները չեն ցանկանում հետևել հնարավորությանը, ինչի համար երկար պայքարել են: «Երկու առաջարկություն է ներկայացվել նրանց կողմից, որից մեկը հնարավոր չէր ընդունել, որովհետև դա  կխաթարեր  բանակն ու կրթությունը, և իրենց էլ այնքան բնական ու առողջ ձևով էր բացատրվել դրա անհնարինությունը, որ նրանք էլ էին հասկացել»,- ասաց փոխնախարարը:

Զաքարյանը նշեց, որ նրանք առաջարկել են և' սովորել, և' ծառայել, այսինքն` արձակուրդի ժամանակ գնալ բանակ, մնացած ժամանակ գալ դասի: «Մեր պարագայում դա շատ վատ կանդրադառնա և' կրթության, և' բանակի վրա: Մեր քննարկումների ընթացքում նրանք ևս ընկալել են, որ դա սխալ էր»,- ասաց նա:

Զաքարյանի խոսքով` մյուս առաջարկը` որոշակի չափորոշիչներ սահմանել, շատ երկար քննարկվել է:  «Բանակցելը սխալ է այստեղ: Մենք միևնույն նպատակի համար էինք գնում, հիմա, փաստորեն, փոխանակ այդ նպատակները բերեին, առաջարկներ բերեին, դա չարեցին, իսկ այսպիսի նախաձեռնություններով ու հայտարարություններով խնդիր չի լուծվի»,- նշեց նա:  

Զաքարյանը շեշտեց, որ իրենք  օրենքով պետք է  կառավարության որոշմամբ սահմանեն այդ չափորոշիչները: «Լավ կլիներ, որ իրենք բերեին առաջարկներ: Սա հիմա կապրիզի է նմանվում. տարկետման իրավունքը չի վերանում, այն կա և նույնիսկ ավելի ընդլայնվում է: Մենք ամեն ինչ անելու ենք, որ գիտության մեջ աչքի ընկնող երիտասարդները ծառայեն այլ պայմաններով, ծառայեն` գիտությանը մոտ լինելով»,- ասաց նա:

Ապա փոխնախարարն ասաց, որ հիմա ստացվում է, որ գործ ունենք երիտասարդների խմբի հետ, որ փորձում է շանտաժի միջոցով ինչ-որ բանի հասնել: 

Ուշագրավ է, որ նախաձեռնության անդամներից Դավիթը մի քանի ուսանողների հետ ընդամենը օրերս է վերադարձել Լեհաստանից, Սորոսի համաժողովից/այդ մասին են փաստում նրանց ֆեյսբուքյան գրառումները, հրապարակված լուսանկարները- խմբ./:

Հիշեցնենք, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի միջոցով հայտարարել էր, «կառուցողական դիրքորոշում ցուցաբերելուց և պետական մարմինների հետ քննարկումներում որևէ արդյունքի չհասնելուց հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանն այլ բան չի մնում, քան ավարտված համարել իշխանությունների հետ քննարկումները, և պայքարը շարունակել այն կետից, որտեղ դադարել է»:

Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին դեմ արտահայտվող ուսանողները դասադուլն ու հացադուլը դադարեցրել էին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։ Իսկ նոյեմբերի 22-ին նախաձեռնության անդամները կլոր սեղան-քննարկման մասնակցեցին իշխանությունների հետ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica