close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+17°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատախազությունում քննարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցության նախատեսվող ծրագրերը

Իրավունք

18 Դեկտեմբերի 2017, 15:13
 Դատախազությունում քննարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցության նախատեսվող ծրագրերը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) պատվիրակությանը: Քննարկվել  ավելի վաղ ՀՀ դատախազությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրի և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից բխող համագործակցությանն առնչվող խնդիրներ:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ղեկավար Գենադի Բարբան ներկայացրել է 2018թ. համար նախատեսված ծրագրերը՝ նշելով, որ դրանք ևս կարող են նպաստել  սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝  Հայաստանի դատախազության անկախության երաշխիքների ամրապնդման ուղղված բարեփոխումների կենսագործմանը:

Դավիթ Մելքոնյանը վերահաստատել է ՀՀ դատախազության պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու մարդու իրավունքների պաշտպանությանը, դատախազական համակարգի արդյունավետության բարձրացմանը, տարբեր, հատկապես եվրոպական երկրների հետ փորձի փոխանակմանն ուղղված ԵԱՀԿ նախաձեռնություններում:

Քննարկման առարկա են դարձել նաև մինչդատական վարույթում անձի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի երաշխավորման, այդ համատեքստում խափանման միջոց կալանքի ընտրությանն առնչվող խնդիրները: Դավիթ Մելքոնյանը ներկայացրել է որպես խափանման միջոց կալանքի կիրառման միջնորդությունների հիմնավորվածության ապահովումը ՄԻԵԴ նախադեպային որոշումներով և իրավական դիրքորոշումներով արտահայտվող չափորոշիչներին ավելի համապատասխանեցնելու ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազության կատարած ծավալուն աշխատանքը, դրա արդյունքում մշակված և ներկայումս կենսագործվող հանձնարարականները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև գործակցության կառուցակարգերին և ձևաչափերին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica