close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2018
+23°
+25°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2018
USD1480.37
GBP1636.68
EUR1563.47
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե առողջ է, հսկայական ճանապարհ է անցել, ինչո՞ւ չպետք է մնա. Մկրտիչ Մինասյանը` նախագահի հետագա պաշտոնավարման մասին

Քաղաքական

18 Դեկտեմբերի 2017, 14:13
 Եթե առողջ է, հսկայական ճանապարհ է անցել, ինչո՞ւ չպետք է մնա. Մկրտիչ Մինասյանը` նախագահի հետագա պաշտոնավարման մասին

Ժողովրդին հետաքրքրող բոլոր հարցերին Սերժ Սարգսյանն ընդհանրական գնահատական տրվեց. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խորհրդական Մկրտիչ Մինասյանը` անդրադառնալով ՀՀ նախագահի` օրերս տված հարցազրույցին:

«Նախագահը խոսեց առկա շահարկումների մասին, ասվեց, որ չխոսվի այն բաների մասին, ինչը չկա, խոսել այն բանի մասին, ինչը կա: Յուրաքանչյուր տարվա վերջին ճիշտ է, որ խոսվի այդ տարվա գործողության մասին, հաջորդ տարվա ծրագրերի մասին: Դա երկխոսություն է հանրության, ժողովրդի հետ»,- ասաց Մինասյանը:

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ նշեց, որ հարցազրույցը դրական էր, բայց այդ հայտարարությունները պետք է արվեին Հ1-ով, իսկ, ըստ նրա, սա պաշտոնական չէր: «Անցնող տարվա մասին ասաց այն, ինչ ասել են մեր թութակները: Թանկացման մասին խոսեց և ասաց, որ մի քիչ կթանկանա, բայց դա կառավարելի է, սով չի լինի: Անկեղծ խոսակցություն էր, բայց գլխավոր հարցեր կան, որոնց մասին չխոսվեց»,- ասաց նա:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ որևիցե նոր ու ուշագրավ բան չի ասվել: «Որևէ ուշագրավ հայտարարություն, որպես այդպիսին, չկար,  այդ հարցազրույցը հանգիստ կարող էր տեղի չունենալ: Միակ բանը, որ հիշվել է, ԵԱՏՄ-ից դուրս գալու մեր առաջարկին պիտակներ կպցնելն էր»,- ասաց նա:

Սիմոնյանի խոսքով` ՏԻՄ խորհրդաժողովի հետ կապված հայտարարություններն ավելի հետաքրքիր էին: «Ճիշտ կլիներ` ՌԴ նախագահի նման երկժամանոց հարցուպատասխան լիներ, սակայն մենք միշտ կրկնօրինակում ենք Ռուսաստանին, բայց` չինական ձևով»,- ասաց նա:

Սիմոնյանի կարծիքով` եթե Սարգսյանը մնա ղեկավար պաշտոնում, ապա կստացվի, որ չի կատարել իր խոսքը, քանի որ բոլորը գիտեն, որ նա հայտարարել է, որ չի հավակնելու ղեկավար պաշտոնի, և շատ մեծ հարված կհասցվի Հայաստանին միջազգային հանրության աչքում` որպես ժողովրդավար երկրի:

Մինասյանն էլ նշեց, որ ընդդիմությունը պետք է կառուցողական լինի, ոչ թե ամեն ինչի մեջ վատը տեսնի: «Կարևոր ազդակները նրանք էին, որ ստորագրվեց ԵՄ-ի հետ համապարփակ պայմանագիրը: 13 թվականին չստորագրվելուց հետո, ոսկերչական աշխատանք կատարելու արդյունքում, ունեցանք ԵՄ-ի հետ համաձայնագիրը, և հիմա միակ երկիրն ենք, որ, ԵԱՏՄ անդամ լինելով, համաձայնագիր ունենք ԵՄ-ի հետ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այն բանին, որ Սերժ Սարգսյանը չտվեց ամենակարևոր և սպասված հարցի պատասխանը` 2018-ից հետո ո՞վ կլինի երկրի վարչապետը, ապա Մինասյանն ասաց. «Կուսակցությունը կորոշի` իր գործընկերների հետ : Նախագահը շեշտեց, որ այն անձինք, ովքեր պրոֆեսիոնալ են, կարող են պետական շինարարության այս հատվածում օգուտ բերել երկրին, կօգտագործվեն»:

Սիմոնյանի դիտարկմանը` նախագահի հարցազրույցը ենթադրում էր` ես մնալու եմ, Մինասյանն արձագանքեց. «Եթե առողջ է, կարող է, հսկայական ճանապարհ է անցել, պատերազմող երկրի նախագահ է եղել, պաշտպանության նախարար է եղել, ի՞նչ է, պետք է ոչինչ չանի՞»:

Սիմոնյանն էլ հակադարձեց, որ  իշխանությունը պետք է փոխվի, որ երկիրը չլճանա:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica