close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+17°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պայքարը շարունակվելու է այն կետից, որտեղից դադարեցվել է. ուսանողները հացադուլ են սկսել

Հասարակություն

18 Դեկտեմբերի 2017, 12:11
 Պայքարը շարունակվելու է այն կետից, որտեղից դադարեցվել է. ուսանողները հացադուլ են սկսել

Մեր պայքարը շարունակվելու է այն կետից, որտեղից դադարեցվել է, այսինքն՝ հացադուլ ենք սկսում. այսօր ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտարարել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

Նա նշում է, որ իշխանությունների հետ մեկ ամիս տևած քննարկումները ոչ մի արդյունք չեն տվել: «Իշխանությունների հետ հանդիպումները ցույց տվեցին, որ բանակցությունները գնում են ոչ թե կառուցողական ճանապարհով, այլ գնում են ուղղակի գնալու համար: Մեր պահանջն է, որ տարկետման ինստիտուտը պահպանվի այնպես, ինչպես կար նախկինում»,- ասում է Պետրոսյանը:

Ուշագրավ է, որ նախաձեռնության անդամներից Դավիթը մի քանի ուսանողների հետ ընդամենը օրերս է վերադարձել Լեհաստանից, Սորոսի համաժողովից/այդ մասին են փաստում վերջիններիս ֆեյսբուքյան գրառումները, հրապարակված լուսանկարները-խմբ./: 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է սահմանափակել տարկետման իրավունքը, ինչի դեմ էլ պայքարում էին ուսանողները: Նրանք նախ դասադուլ էին հայտարարել, իսկ օրեր անց 4 ուսանող հացադուլ սկսեց: Օրենքն ընդունելու օրը՝  նոյեմբերի 15-ին, ուսանողները հանդիպեցին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, որից հետո որոշվեց դադարեցնել պայքարը:

Երկրաշարժ` Ադրբեջանում
16 Հոկտեմբերի 2018, 10:44 Երկրաշարժ` Ադրբեջանում
Ուժեղ երկրաշարժ` Չինաստանում
16 Հոկտեմբերի 2018, 10:30 Ուժեղ երկրաշարժ` Չինաստանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica