close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2018
+30°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2018
USD1480.30
GBP1626.02
EUR1558.49
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գյոթե» կենտրոնը գերմաներեն սովորող երեխաների համար հաճելի նվեր է. Լևոն Մկրտչյան

Հասարակություն

18 Դեկտեմբերի 2017, 12:00
 «Գյոթե» կենտրոնը գերմաներեն սովորող երեխաների համար հաճելի նվեր է. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է Երևանում Գյոթեի կենտրոնի բացմանը:  Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Գերմանիայի Գյոթեի ինստիտուտի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Կլաուս-Դիթեր Լեհմանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, գիտության, մշակույթի գործիչներ, մտավորականներ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը  բացման խոսքում վստահություն է հայտնել, որ «Գյոթե կենտրոնի» բացումից հետո  հայ-գերմանական  կրթամշակութային  համագործակցությունը նոր թափ կստանա. «Գյոթեի կենտրոնի բացումը  մեզ համար  սպասված էր: Գերմանիայի քաղաքակրթական ներկայությունը Հայաստանում շատ հստակ է, և մենք լայնորեն օգտվում ենք համագործակցության այս ուղղությունից։ Այդ ամենի վկան այն երեխաներն են, ովքեր դպրոցներում ուսանում են գերմաներեն: «Գյոթե կենտրոնը» գերմաներեն սովորող երեխաների համար հաճելի նվեր է, որը նրանց հնարավորություն կտա կատարելագործել իրենց գիտելիքները՝ մասնակից դառնալով կենտրոնի կողմից առաջարկվող նոր ծրագրերին: Մենք կարևորում ենք գերմաներենի տարածումը և զարգացումը, քանի որ ի դեմս Գերմանիայի Հայաստանն ունի մեծ բարեկամ»,- նշել է Լ. Մկրտչյանը՝ հավելելով, որ խորհրդային տարիների գերմաներենի ուսուցման ավանդույթները պետք է պահպանվեն և նոր մակարդակ ստանան:

Բացման արարողությանը ներկա ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ կենտրոնի բացումն  ավելի լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանում Գերմանիայի ճանաչելիության բարձրացման համար. «Գյոթեն Արարատը համարում էր մարդկության բնօրրաներից մեկը և խորհրդանշական է, որ այսօր Գյոթեի անունը կրող մշակութային այս օջախը հանգրվանում է Արարատի ստորոտին։

Համոզված եմ, որ այս կենտրոնի բացումը էականորեն կհարստացնի Երևանում միջազգային գիտակրթական, մշակութային կենտրոնների գործունեությունը։ Կենտրոնի բացումն էլ ավելի լայն հնարավորություններ է ստեղծում մեր երկրում Գերմանիայի ճանաչելիության բարձրացման, գերմաներենի և գերմանական մշակույթի տարածման, կրթական փոխանակումների և միջմշակութային երկխոսության խորացման համար։ Այս կենտրոնը հիմք է հանդիսանում հետագայում Գյոթեի անվան լիարժեք ինստիտուտի բացման համար:»,- ընդգծել է ԱԳ նախարարը։

Միջոցառմանը մասնակից  Գյոթե  ինստիտուտի նախագահ Կլաուս-Դիթեր Լեհմանը, ով առաջին անգամ Հայաստանում եղել է 2017 թվականի հունիսին և  տպավորված էր Հայաստանով, նշել է, որ Երևանում Գյոթե կենտրոնի գործունեությունը  Բունդեսթագի որոշմամբ   ֆինանսավորվում  է ԳԴՀ կառավարության կողմից. «Գյոթե ինստիտուտի նպատակն է ավելի հասանելի դարձնել Գերմանիայի մշակույթն ու լեզուն, ինչով մենք զբաղվում ենք մոտ 100 երկրում եղած 159 ինստիտուտների միջոցով։ Հայաստանում ևս կան դպրոցներ, որտեղ ուսուցանվում է գերմաներեն:  Դրանցից երկուսը Գյոթե ինստիտուտի հոգածության ներքո են գտնվում»,- նշել է Գյոթե ինստիտուտի նախագահը։

Հավելենք, որ նորաբաց Գյոթե կենտրոնը մեկ հարկի տակ  է միավորել գերմանական մշակութային նախաձեռնությունները. գերմանական ընթերցասրահը, արդեն 6 տարի գործող գերմաներենի ուսուցման կենտրոնը։ Գյոթեի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է  «Երևան՝ իղձերի մայրաքաղաք» ցուցահանդեսի բացմամբ։ Ցուցահանդեսը Local Modernity’s տարածաշրջանային նախագծի ստարտափներից մեկն է՝ նվիրված 20-րդ դարում հետխորհրդային քաղաքների ճարտարապետությանը և ուրբանիզացիային ու դրանց վրա գերմանական և եվրոպական ազդեցությանը։

ՀՀ ԿԳՆ

Բակում գյուրզա են գտել
18 Հուլիսի 2018, 11:55 Բակում գյուրզա են գտել
Գորիսում տուն է այրվել
17 Հուլիսի 2018, 23:26 Գորիսում տուն է այրվել
Արդեն ուշանում էինք
17 Հուլիսի 2018, 21:24 Արդեն ուշանում էինք

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica