close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատահար՝ Խորենացի փողոցում. կան տուժածներ

Տեսանյութ

18 Դեկտեմբերի 2017, 10:28
 Պատահար՝ Խորենացի փողոցում. կան տուժածներ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 01:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» մակնիշի 35 ՕF 479 (վարորդ` 1989 թ. ծնված  Հ. Ա.), «Toyota Camry» մակնիշի 20 GG 800 (վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Ա.), «Opel Astra» մակնիշի 35 GT 383 (վարորդ՝ 1972 թ. ծնված Ս. Թ.) և «Kia Sorento» մակնիշի 34 NL 938 (վարորդ՝ 1996 թ. ծնված Ս. Թ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

«Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1955 թ. ծնված Կ. Հ.-ը, 2000 թ. ծնված Ս. Ա.-ը և 1976 թ. ծնված Գ. Ջ.-ը հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները Կ. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս. Ա.-ը և Գ. Ջ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան:

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica